Ժամանակավորապես փակվելու է Սարալանջի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծ պողոտա ընկած ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ապրիլի 9-ին՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00, սանմաքրման աշխատանքներով պայմանավորված, ավտոմեքենաների երթևեկի համար փակ է լինելու Սարալանջ փողոցի Արմենակյան փողոցից մինչև Տիգրան Մեծ պողոտա ընկած ճանապարհահատվածը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների ներողամտությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել