HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տեղի կունենա ցույց՝ ընդդեմ Ղարաբաղյան դեպքերին միջազգային դիվանագիտության արձագանքի

Մի խումբ քաղաքացիներ նախաձեռնել են բողոքի ցույց՝ ընդդեմ Ղարաբաղում տեղի ունեցած մեծածավալ մարտական գործողություններին միջազգային դիվանագիտության արձագանքի, որը տեղի կունենա ապրիլի 9-ին, ժամը 15:00-ին, Հանրապետության հրապարակում: Նախաձեռնող խմբի հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորև.
«Սույն թվականի ապրիլի 2-ին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով Ադրբեջանի կողմից սանձազերծված քառօրյա պատերազմը և դրան հաջորդած փխրուն զինադադարը մինչ այս պահը որևէ հստակություն չի մտցրել հակամարտության կարգավորման տեսլականի մեջ։ Ռազմական գործողությունների ընթացքում նկատվեց միջազգային հանրության և հատկապես հակամարտության կարգավորման գործում առաջնային ներգրավվածություն ունեցող կառույցների և երկրների մի մասի հանցավոր լռությունը կամ ոչ պակաս հանցավոր հավասարության նշան դնելը ՀՀ, ԼՂՀ և Ադրբեջանական կողմի գործողությունների մեջ։
Այս կապակցությամբ մի խումբ ՀՀ քաղաքացիներ, որոնք այս օրերին զբաղված են տեղեկատվական հոսքերի և հակառակորդի պրոպագանդայի դեմ աշխատանքների կազմակերպմամբ, նկատելով հայկական համացանցում տիրող տրամադրությունները, որոշեցին նախաձեռնել բողոքի ցույց ընդդեմ հակամարտության լուծման գործընթացում ներգրավված պետությունների, միջազգային կառույցների և թույլ դիվանագիտության։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում միջոցառման հայտարարման պահից սկսած, գրանցվեց մեծ ակտիվություն և հոսքը դեռ շարունակվում է։ Ապրիլի 8-ի երեկոյի դրությամբ մասնակցության ցանկություն հայտնածների թիվը հասնում է 4000-ի, իսկ հրավիրվածներինը՝ գրեթե 30 000-ի։
Ցույցը համընկնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների Երևան կատարելիք այցի հետ, սակայն սույն միջոցառումը միայն Մինսկի խմբի համանախագահներին չի վերաբերվում, այլ նաև Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Իսրայելին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին, ԵԽԽՎ-ին, Եվրախորհրդին, ԵԱՀԿ կառույցներին և այլ երկրներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter