
Երկու լավ բան հայկական տեսանկյունից՝ վերջին իրադարձություններից ելնելով
Նարեկ Սէֆէրեան
Հայկական ու ադրբեջանական լրատվամիջոցները, ինչպես նաեւ շատ միջազգային ԶԼՄ-ներ, վերջին շաբաթում բավական տեղ տրամադրեցին Արցախում եւ դրա շուրջ տեղի ունեցող բախումները լուսաբանելու համար: Ինչպես կարելի է կռահել, հայկական ու ադրբեջանական կայքերը բոլոր ուղղություններով ծայրահեղ ազգայնական հռետորաբանությամբ լի էին: Յուրաքանչյուր կողմ մյուսին մեղադրեց կռիվն սկսելու ու շարունակելու մեջ, նաեւ որեւէ զինադադար խախտելու մեջ: Յուրաքանչյուր կողմ շարունակում է խոսել պատմական իրավունքներից, ավանդական հողերից՝ հիշատակելով 80-ականների եւ 90-ականների ահռելի դրվագները, մասնավորապես անմեղ քաղաքացիական զոհերը:
Ավելի լայն՝ մարդկային տեսանկյունից, իսկապես որ բռնության բոլոր դեպքերը՝ հին կամ նոր, մնում են զզվելի ու ցավալի: Ինձ մեկ է՝ հայ եմ թե ոչ. վստահաբար բազում սահմաններ անցնելով, բազում միլիոնների սրտից եմ խոսում, երբ հույս հայտնեմ, որ կռիվը վերջանա, ինչ-որ ձեւի լուծում գտնվի՝ լուծում, որը կհարգի եւ կհիշատակի բոլոր զոհերին՝ վերջնական խաղաղություն հաստատելիս ու պահպանելիս:
Ավել հայկական տեսանկյունից, սակայն, մեկ կամ երկու այլ եզրակացությունների կարելի է հանգել: Երկար ժամանակ է, ինչ մտահոգվել եմ, որ եթե Արցախում բախումների ծավալներն ընդլայնվեն, դրա հետեւանքը կլինի... անտարբերություն: Հայաստանի հասարակական, տնտեսական, եւ քաղաքական իրավիճակը բավականին հիասթափեցնող է եղել վերջին տարիներին: 1999-ի Ազգային ժողովում տեղի ունեցած հարձակումը գուցե 2000-ականների տնտեսական աճով հավասարակշռվեց ինչ-որ տեղ: Բայց Մարտի 1-ի դեպքերից հետո ունեցել ենք տնտեսական դանդաղ կամ չնչին ընթացք, արտագաղթի զգալի աճ, քաղաքական շարունակական բացթողումներ եւ կոռուպցիայի դրսեւորումներ կառավարական մարմինների կողմից, անպատշաճ ընտրություններ, եւ այլն, իսկ այս ամենի հետեւանքով զգում էի, որ Հայաստանի ժողովուրդն իրեն երկրից օտարված է զգում: Կռվի դեպքում սպասում էի, որ մարդիկ պարզապես կանտեսեին այդ ամենը, ասելով. «Ինձ ի՞նչ: Այդ հիմար քաղաքական գործիչների սարքածն է, իրենք թող զբաղվեն դրանով: Ես ընտանիք ունեմ պահելու»:
Գուցե դա իսկապես Հայաստանի հասարակության մի մասի հակազադեցությունն էր: Բայց, ավելի լայնորեն, անցյալ շաբաթ ստացա վճռականության, ադրբեջանական կառավարության դեմ արդարացի ցասման եւ շատերի կողմից կամավոր սահման մեկնելու տպավորությունը: Դա ինձ ինքնավստահության վերելք ապրել տվեց: Դժվար պահերին Հայաստանի ժողովուրդը կարող է ըստ երեւույթին ի մի գալ: Ուրախ եմ, որ առավել ցինիկ սպասումներս չիրականացան:
Երկրորդ, բախումների այս ընդլայնումը միայն ուժեղացնում է հայկական փաստարկները, որ Արցախի հայերը չեն կարող իրենց ապագայում տեսնել որեւէ խաղաղ եւ կայուն Ադրբեջանի կազմում: Այդ նույն եզրակացությունը հանգիստ ի հայտ եկավ, երբ կացնահար մարդասպան Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտից բաց թողնվեց, որպեսզի Բաքվում իբր հերոս ընդունվի, մինչդեռ պետք էր այնտեղ իր բանտարկման մնացած ժամկետն անցկացներ: Հայկական պնդումները, որ Ադրբեջանում գոյություն ունեն ինստիտուցիոնալ խտրականություն եւ ատելության տեւական պետական քաղաքանություն հայերի նկատմամբ նման իրադարձությունների ժամանակ փայլուն կերպով ապացուցվում են:
Այս ամենը շատ ափսոսալի է: Ես ի սրտե կուզեմ տեսնել այն օրը, երբ Հայաստանն ու Ադրբեջանը (եւ Հայաստանն ու Թուրքիան) պարզապես հարեւաններ կլինեն՝ բաց սահմաններով, քաղաքացիների գործնական եւ հաճելի ազատ շփմամբ: Անցյալ շաբաթվա իրադարձությունները դժբախտաբար այդ տեսլականն էլ ավելի հեռավոր ապագա են տեղափոխել: Մինչ այդ, գոնե ըստ հայկական տեսանկյունի, առնվազն մի երկու առավելություններ կարելի է քաղել այս չափազանց մտահոգիչ իրավիճակում:
Նարեկ Սէֆէրեանի գրություններըհասանելիենnaregseferian.comկայքիմիջոցով:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել