HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շարլ Ազնավուրը Ֆրանսուա Օլանդի հետ քննարկել է ղարաբաղյան իրադարձությունները

Երեկ կեսօրիին աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին նշված է երգչի ֆեյսբուքի պաշտոնական էջում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ի  լույս 2-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական սահմանի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է իրականացրել՝ կիրառելով հրետանի, օդուժ և այլ զրահատեխնիկա։

Այս գիշեր  հակառակորդը խախտել է հաստատված կրակի դադարեցման ռեժիմը ՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների և 60 միլիմետրոնց ականանետերի (7 արկ) կիրառելով։

Լուսանկարը՝ Ֆրանսուա Օլանդի Instagram-ի էջից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter