HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով Արցախում է

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, հանդիպմանը, որին մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, քննարկվել վերջին օրերին Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի դեմ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետ կապված խնդիրներ: Երկուստեք կարևորվել է սերտ համագործակցության ընդլայնումը և խորացումը' որպես Հայաստանի և Արցախի պաշտպանունակության ամրապնդման եւ տարածաշրջանում կայունության պահպանման առանցքային գործոն:

Հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության և գործողությունների համադրման շրջանակում Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև ՊԲ հրամկազմի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակը, փոխգործակցության շրջանակում պլանների ճշգրտման խնդիրները և առաջնահերթ անելիքները, որոնց վերաբերյալ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը հայտնել է իր նկատառումները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter