HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում ծրագրի թիմի անդամներին

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հայտնում է, որ նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ՍՆՏԶ ծրագրային թիմի անդամներին, ովքեր ապրիլի 11-15-ը անցկացնում են Հայաստանում Սոցիալական ներդրումներ և տեղական զարգացում (ՍՆՏԶ) ծրագրի իրականացման աջակցության առաքելությունը: 

Ողջունելով հյուրերին, նախարար Դավիթ Լոքյանը մեծապես կարևորել է Համաշխարհային բանկի վարկային միջոցներով աջակցվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի իրականացումը և ՀԲ ծրագրային թիմի առաքելությունը ՍՆՏԶ ծրագրի իրականացման աջակցության գործում:

Համաշխարհային բանկի սոցիալական պաշտպանության գծով մասնագետ և խմբի ղեկավար  Էռկին Մամադալիևը նախարարին մանրամասն ներկայացրել է առաքելության հիմնական խնդիրները, որի շրջանակներում խումբը ուսումնասիրելու է ՍՆՏԶ ծրագրի իրականացման ընթացքը, քննարկելու է Ինստիտուցիոնալ զարգացման պլանը, իրականացնելու է  ծրագրի մոնիտորինգի և գնահատման ու սոցիալական և բնապահպանական երաշխիքների կառավարման համակարգերի պլանավորման  և իրականացման աշխատանքները: 

Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք կարևորել են  համայնքների ուղղակի ներգրավումը  ծրագրերի նախագծման, հաստատման և աշխատանքների իրականացման մեջ:   

Նախարարը ընդգծել է ՍՆՏԶ 2-րդ բաղադրիչի (օժանդակություն միջհամայնքային սոցիալ-տնտեսական զարգացումների նախաձեռնություններին) արդյունավետ իրականացումը, որը փոխկապակցված է համայնքների խոշորացմանն ուղղված տարածքային զարգացման բարեփոխումների հետ: Նախարարի խոսքով,  այդ բաղադրիչը կնպաստի տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման անհամաչափությունների նվազեցմանն ու ներդաշնակ տարածքային զարգացման խթանմանը: 

Հանդիպմանը քննարկվել են նաև միջազգային կառույցների ` մասնավորապես Շվեյցարական միջազգային համագործակցության գրասենյակի (SDC) և ԱՄՆ ՄԶ գործակալության (USAID) կողմից ծրագրի ֆինանսավորմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter