HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երեքամյա Արենին վերադարձրել են մորը

Շողիկի խոշոր, թախծոտ աչքերը տեսնելու հնարավորությունից զրկված էի, սակայն խոսափողի մեջ հնչող ուրախ, գրեթե մանկական զրնգուն ձայնը միայն մի բան կարող էր փաստել` կատարվել էր մանկամարդ կնոջ ամենամեծ երազանքը:

Մեկ ժամ առաջ նախկին ամուսնու ծնողները Շողիկ Մարգարյանին էին վերադարձել նրա 3-ամյա որդուն` Արենին: Արտակ եւ Շողիկ Մարգարյանների ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինը խլել էր կնոջից երեխային եւ արգելել տեսակցել՝ պատճառաբանելով, թե վերջինս ունի հոգեկան խնդիրներ:

Հուսահատված կինը, տեսնելով, որ ամիսներ շարունակ ընտանիք վերադառնալու եւ համատեղ ապրելու իր ցանկությունը մերժվում է, դիմել էր Շիրակի մարզի առաջին ատյանի դատարան` երեխայի բնակության վայրը վիճարկելու եւ ծնողական իրավունքներն իրականացնելու պահանջով: Շողիկ Մարգարյանի հայցն ընդդեմ Արտակ Մարգարյանի առաջին ատյանի դատարանը բավարարել էր, սակայն երեխան շարունակել էր բնակվել Արտակ Մարգարյանի ծնողների տանը:

Հեռախոսազրույցի ժամանակ Շողիկը, շնորհակալություն հայտնելով «Հետքի» հրապարակաման համար, ասաց, որ անչափ երջանիկ  է եւ հիմա վայելում է մեկ ժամ առաջ իրեն վերադարձրած որդու ներկայությունը: Նաեւ հայտնեց, որ սկեսրայրը` Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, երեխային վերադաձնելիս հայտարարել է, որ այս ամենն այսպես չի թողնի, առաջին ատյանի դատարանի վճիռն իրենք վիճարկելու են վերաքննիչ դատարանում:

Մեկնաբանություններ (1)

arminka
Shogik shat uraxem qez hamar kardalov arajin hodvace shat vrdoveci tesnelov te inchpesen votnaharum qo iravunqnere yev anendhat hetevumey hetqi norutyunnerin yev spasum te erb ktpagren arajin hodvaci sharnakutyune ev kardalov vor poqrikin veradardzrelen shat uraxaca yev vorpes xorhurd kcankanam asel vor chvaxenas vortex uzumen tox dimen kpayqares hanun yerexait

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter