HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն հաղորդմամբ՝ քննարկվել են Ադրբեջանի Հանրապետության կողմից 1994թ. Զինադադարի համաձայնագրի կոպիտ խախտման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ լայնածավալ հարձակման և քաղաքացիական բնակչության դեմ ուժի կիրառման հետևանքով ստեղծված իրադրության կապակցությամբ ձեռնարկվող միջոցառումների մասին հարցեր:

Անվտանգության խորհրդի անդամները հանդես են եկել զեկույցներով: Արձանագրվել է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ զինված ուժերը կատարել են իրենց առջև դրված խնդիրները: «ԼՂՀ պաշտպանության բանակը հաղթական է գործել՝ կասեցնելով Ադրբեջանի ագրեսիան և խափանելով նրա պլանները»,- նշված է հաղորդագրության մեջ:

Քննարկված հարցերի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է համապատասխան հանձնարարականներ:

Մեկնաբանություններ (2)

Hay
Ավելի լավ է աջից մեկական իրար հետևից հրաժարական տան․․ Կոռուպցիայի մեջ գտնվող երկրի վիճակը սենցել պետք էր լինել․․ Դրել բանակի փողերը անհետացրել են․․․ ուսւմնական տագնապներ եին կազմակերպում բաըց դուրս գրված ծախսը դնում գրպանները․․ Ցավալի է , բաըց փաստ է գոնէ խելքի գան սխալները ուղղեն․ կերած փողերը հանեն դնեն սեղանին ու 80-ականների տեղը նոր սպառազինություն գնեն, ու մեկել աշխատատեղեր ստեղխեն, որ ջահելները չգնան երկրից մնան ու կռվեն թուրքերի դեմ ․․․․
Hay
Պետք է կառավարման դզևը փոխել․ մեղադրանքնրը ռւսի դեմ անիմաստ է , ինքներդ փոխվեք էս ամենի մեղավորը դուք եք․․․ ԿՈՒԼԱԿԱԹԱՓ ԱՐԵՔ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻՆ ՍՏԵՂԾԵՔ ՄԵՑ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ․․ Այս է ելքը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter