HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Զինվորները պարգևատրվեցին` տանկ ու ուղղաթիռ խոցելու համար

4-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի 5 տանկ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանը և մեկական ուղղաթիռ խոցած ժամկետային զինծառայողներ Նարեկ Մալխասյանն ու Գևորգ Մանուկյանը պարգևատրվեցին  «Նիվա» մակնիշի մեքենաներով։

Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից Նարեկ Մալխասյանը պարգևատրմանը եկել էր մաշիկներով։ Ուղաթիռը խփելիս ոտքը վնասվել էր բեկորից։ 

«Ես դա արել եմ հանուն իմ հայրենիքի, ծնողների ու հարազատների։ Բայց ամեն դեպքում հաճելի է, որ գնահատում են մեր գործը»,-ասաց Նարեկը։

Ադրբեջանական 5 տանկ խոցած ստեփանակերտիցի Մարատ Պետրոսյանն էլ հորդորում է բոլորին հանգիստ լինել, քանի որ հարկ եղած դեպքում` իրենք պատրաստ են արժանի հակահարված տալ թշնամուն։

Այսօր ընդհանուր առմամբ 10-ից ավելի մարդատար և բեռնատար մեքենաներ են հանձնվել զինվորներին, ՊԲ ստորաբաժանումներին ու փրկարար ծառայությանը։ Ավտոմեքենաները նվիրատվություն է ռուսաստանաբնակ բարերարներ Կարեն Խաչատրյանի և Արթուր Վարժապետյանի կողմից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter