HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհրաժեշտ շինանյութի առաջին խմբաքանակը՝ Արցախին

Այսօր ՀՀ քաղաքաշինության նախարարության պատվիրակությունը՝ նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը՝ Հայաստանի շինարարների միության և շինարարական որոշ ընկերությունների ներկայացուցիչների հետ մեկնել են Արցախի հանրապետություն՝ 2016 թվականի ապրիլի 2-7-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի բնակավայրերին պատճառված հսկայական վնասների վերացման համար համապատասխան օգնություն ցուցաբերելու նպատակով: Այս մասին հայտնում է ՔՆ-ն: 

ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, մշտապես կապի մեջ լինելով ԼՂՀ կառավարության ներկայացուցիչների հետ, նախապես հստակեցրել է ավերված բնակավայրերի վերականգնման համար անհրաժեշտ շինանյութերի ցանկը, որը ձևավորվել է սահմանամերձ բնակավայրերում կատարված վնասների գնահատման արդյունքում:

Ըստ այդմ՝ բարձր բեռնատարողություն ունեցող շինանյութ տեղափոխող հատուկ մեքենաներով բեռնված՝ առաջնահերթության կարգով Արցախ է տեղափոխվում ավելի քան 4500 քմ տանիքի ծածկի թիթեղ՝ ավելի քան 14 միլիոն դրամ արժողությամբ:

Պատերազմի հետևանքով Արցախի ավերված բնակավայրերին Հայաստանի քաղաքաշինության նախարարության և շինարարների օգնությունը շարունակական է լինելու: Հանրապետության խոշոր և միջին բազմաթիվ շինարարական ընկերություններ հենց սկզբից են Արցախին աջակցելու պատրաստակամություն և ցանկություն հայտնել, որը պարբերաբար կիրականացվի՝ անհրաժեշտ շինանյութերի և շինտեխնիկայի տրամադրման միջոցով:

Ավելի վաղ ՀՀ քաղաքաշինության նախարարը և նախարարության աշխատակիցները 2 միլիոն 490 հազար դրամ էին փոխանցել ԼՂՀ կառավարության կողմից տրամադրված հաշվեհամարին:

Մեկնաբանություններ (1)

Tigran
Ինչո՞ւ են բանակում, առաջնագծում միայն անապահով ընտանիքների երեխաները, ինչու մի նախարարի, պատգամավորի երեխա չկա բանակում: 1.Շտապ մոլիզացիա հայտարարել ու նրանց զորակոչել, անկախ քաղաքացիությունից ու ներկայացվող թղթերից: 2.Կուլակաթափ անել մեծահարուստնեին: 3.Նախարարի-պատգամավոր-պաշտոնյաների շքեղ մեքենաները՝ վառելիքներով, նրանց աննպատակ գործուղումները՝ վերացնել: 4.Բոլոր ֆինանսական միջոցնեն ուղղել միայն բանակին: 5.Հայտարարել ռազմական վիճակ ու փորձել ամեն գնով հաշտվել թշնամու հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter