HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կա դրական տեղաշարժ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով ՀՀ ԱՆ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժում ստացող երկու տուժածի առողջական վիճակում առկա է դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ԱՆ-ն:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հերթական այցի ժամանակ կենտրոնի անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Հովհաննես Ասլանյանը հայտնեց, որ վիրավորների առողջական վիճակը կայուն միջին ծանրության է, նրանց սպասում է երկարատև բուժում:

Արմեն Մուրադյանը զրուցեց զինծառայողների հետ, կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանի և բժիշկների հետ մանրամասն քննարկեց բուժման հետագա ընթացքը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում մարտական գործողությունների հետևանքով տուժածների բուժօգնությունը և սպասարկումը մնում է ՀՀ առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Բժշկական կազմակերպություններն ապահովված են վիրավորների բուժման համար անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյունով և արյան բաղադրիչներով:

Ամենօրյա այցերի և հավաքագրվող տեղեկատվության արդյունքում անհրաժեշտության դեպքում կազմակերպում է հանրապետության առաջատար մասնագետների խորհրդատվություններ և բժշկական կոնսիլիումներ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter