Բողոքի երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն (ուղիղ միացում)
Բողոքի երթ դեպի Ռուսաստանի դեսպանատուն (ուղիղ միացում)
Մեկնաբանություններ (3)
Վաչե
Սիրելի հայրենակիցներ, վաղուց մենք պետք է հասկանայինք, որ չկան անշահախնդիր դաշնակիցներ և բարեկամներ, այլ կան աղգային ու պետական շահեր։ Ռուսաստանի պետական շահերը պահանջում են, որ նրանք ցանկացած գնով օժանդակեն Ադրբեջանին և դրանով սիրաշահեն Ռուսաստանի բնակչության մոտ 1/3 կազմող մուսուլմաններին, Միջին Ասիական թուրքալեզու երկրներին, Թուրքիային, Իրանին և ողջ իսլամական աշխարհին։ Նման քաղաքականությամբ նրանք հույս ունեն երկարաձգել ռուս ազգի և ռուսական պետության հեգեմոն դերակատարությունը տարածաշրջանում և աշխարհում, Իսկ ինչ՞ կստանան նրանք պաշտպանելով Հայաստանի շահերը։ Միանշանակ ոչինչ, բացի հայ ժողովրդի երախտագիտությունից և իսլամական աշխարհի ատելությունից։ Եթե մենք ի վիճակի չենք ըմբրնելու այս պարզ ճշմարտությունը և անելու համապատասխան հետևություններ, ապա եկեք ոչ մեկին չմեղադրենք մեզ դավաջանելու, մեր թշնամիներին զենք մատակարարելու և այլ գործողությունների մեջ։ Եթե մեկ ու կես դար մենք չենք գիտակցում , որ մեր տեղը ոչ թե թաթատ֊մոնղոլական «ոսկե հորդան» է այլ քրիստոնյա Եվրոպան , եկեք մեր ձախողումներում մեղքը փնտրենք միայն մեր մեջ։ Հարց է առաջանում ՝ ինչպես առանց էական կորուստների դուրս գալ այս նեխած ճահիճից։ Առաջին գերխնդիրը, որը բացառապես կախված է մեզանից, նորմալ ազգանպաստ իշխանության ձևավորումն է։ Եթե մի մարդ հինգ հազար դրամով վաճառում է իր ձայնը ապա նա պատրաստ է որոշակի գումարով վաճառելու իր պատիվը և ամեն ինչ։ Մեզ ամենևին պետք չեն սուտ վարչապետեր , որոնք մասնակցելով մոսկովյան մկների ժողովին՝ վարկաբեկում են հայ ժողովրդին։ Միայն ազգանպաստ իշխանություն ձևավորելուց հետո կարելի է խոսել հետագա քայլերի մասին։
DELEA
Եթե թույլ ես լինում, և չես կարողանում ապրելու մի նոր իմաստ գտնել, տանուլ ես տալիս:
Ինչքան կարելի է ապրել ուրիշի հաշվին:
Վարդան
Վաչե, շատ լավ ես իհարկե սկսել քո մեկնաբանությունը, բայց վերջին մասը հակառակ է գնում քո տրամաբանությանը : Եթե կարծում ես , որ մեզ քրիստոնյա դաշնակից է պետք, ապա քո ասած ոսկե հւրդան ավելի քրիստոնյա է, քան Եվրոպան: Երկրորդ, միթե մենք արդեն մոռացել ենք , թե հարյուր տարի առաջ ինչպես մեզ դավաճանեցին հաղթանակած Անգլիան ու Ֆրանսիան , իսկ կայզերական Գերմանիան ոնց եր օգնում ու զինում թուրքերին մեզ ոչնչացնելու գործում :
Ուղղակի կարծում եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում պետք է ավելի պահանջկող լինենք : Թուրքերը ոնց են Եվրոմիության կամ ԱՄՆի հետ վարվում ? Մենք էլ պետք է մեր կոզիրը լավ կարողանանք խաղալ…
Մեկնաբանել
Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել