HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ. քառօրյա պատերազմի օրերին հայկական կողմը 92 զոհ է ունեցել

ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների հետևանքով զոհվածների մասին տեղեկանք:

Մարտական կորուստներ՝

ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ`

սպաներ՝ 15,

պայմանագրային զինծառայողներ՝ 15,

ժամկետային պարտադիր զինծառայողներ՝ 34,

աշխարհազորայիններ՝ 11,

պահեստազորայիններ՝ 2,

Ընդամենը` 77 զոհ

Անհայտ կորած`

1 սպա` կապիտան Գաբոյան Արգիշտի Արծվիի:

Ոչ մարտական կորուստներ

ապրիլի 2-ից 13-ն ընկած ժամանակահատվածում սահմանային լարվածության ուժգնացման պայմաններում կորուստները կազմել են.

զինծառայողներ՝ 9,

աշխարհազորայիններ՝ 2,

հակառակորդի հանցավոր գործողությունների արդյունքում զոհված ԼՂՀ խաղաղ բնակիչներ՝ 4,

Ընդամենը` 15 զոհված/մահացած:

Ընդհանուրը` 92 զոհված/մահացած:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter