Հանրային քննարկում՝ Ամուլսարի նախագծում փոփոխությունների գնահատման հաշվետվության վերաբերյալ
ՀՀ բանպահպանության նախարարությունը տեղեկացնում է, որ 2016թ. ապրիլի 21-ին` ժամը 11:00-ին ՀՀ Վայոց ձորի մարզի Սարավան համայնքի գյուղապետարանի դահլիճում տեղի կունենան «Գեոթիմ» ՓԲԸ-ի կողմից ներկայացված «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի արդյունահանման համալիրի նախագծում փոփոխությունների գնահատման հաշվետվության» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ:
Ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է հաշվետվությանն ընթացք տալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում: Նախարարությունը տեղեկացնում է, որ գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել