Հրդեհ` նախկին գիշերօթիկում
Ապրիլի 23-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հ.Ներսիսյան փողոցի թիվ 5 հասցեում' նախկին գիշերօթիկ դպրոցի տարածքում:
Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, 2 ջրատար, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ եվ պարամեդիկ-փրկարարների խումբը,փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.20-ին, մարվել' 12.49-ին:
Ամբողջությամբ այրվել է երկհարկանի շենքը' 900 քմ մակերեսով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել