HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բերդ-Արծվաբերդ-Չինարի ավտոճանապարհը միակողմանի բացվել է

Տավուշի մարզի Բերդ-Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 28-րդ կիլոմետրում` Այգեձոր գյուղի վերջնամասում, այսօր առավոտյան  տեղի էր ունեցել հողային պաստառի վերին շեպի փլուզում, ինչի հետևանքով ճանապարհը երկկողմանի փակվել էր։

Տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ վաղ առավոտից Տավուշի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները փլուզման վայրում մաքրման աշխատանքներ են իրականացնում։  Տեղում աշխատում են  չորս էքսկավատոր, ինքնաթափ մեքենաներ, ինչպես նաև ընկերության ողջ անձնակազմը։

Այս պահին արդեն ճանապարհը միակողմանի բացվել է, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չեն ավարտվել։

«Ճանապարհի մի կողմն արդեն բացել ենք, սակայն աշխատանքներն ամբողջությամբ չենք ավարտել, քանի որ փլուզման ժամանակ գազատարը՝  մոտ 200 գծամետր, մետաղական արգելափակոցների հետ իջել է ներքև։  Հիմա  «Գազպրոմ Արմենիա» ընկերության Տավուշի մասնաճյուղի մասնագետներն են աշխատանքներ տանում, որպեսզի գազատարը բարձրացվի։ Սպասում ենք, որ նրանք  գործն ավարտեն, որպեսզի հետո արդեն կարողանանք ճանապարհի մնացած մասը մաքրել։ Ճանապարհին մեծ քանակությամբ բնահող ծառեր ու  քարեր են թափվել։ Որքան ժամանակ էլ պահանջվի, մինչև ամբողջությամբ ճանապարհը չմաքրենք,  այստեղից չենք հեռանա»,- մեզ հետ ասել է Տավուշի ՃՇՇ ՓԲ ընկերության ղեկավար  Գագիկ Ադամյանը։

Փլուզման   հետևանքների վերացման աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև ճանապարհն ամբողջությամբ մաքրվի և բերվի նախկին վիճակին։

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter