HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերություններին վերաբերող հարցեր

Ապրիլի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Այս մասին տեղեկացնում է էկոնոմիկայի ախարարությունը: 

Շնորհակալություն հայտնելով Ֆրանսիայի Հանրապետությանը Հայաստանին օժանդակելու հարցում, ախարարը ներկայացրել է մի շարք ոլորտներում առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Մասնավորապես, անդրադարձ է եղել ավիացիայի ոլորտին, Հայաստանի և Ֆրանսիայի միջև օդային հաղորդակցությունների ոլորտի երկկողմ իրավակարգավորման անհրաժեշտությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի բանակցային գործընթացին:

Քննարկվել են ինովացիոն ոլորտում հայ-ֆրանսիական համատեղ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման հնարավորությունները, զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում առկա ներուժի օգտագործման և համագործակցության խորացման, այդ թվում' հայ-ֆրանսիական գործարար համաժողովների կազմակերպման հարցեր:

Դեսպան Շարպանտիեն, իր հերթին, նշել է, որ տնտեսական հարցերն իր առաքելության կարևորագույն մասն են կազմում և պատրաստակամություն է հայտնել համագործակցության խորացման համար, այս առումով կարևորելով նաև ֆրանս-հայկական առևտրաադյունաբերական պալատի գործունեությունը, ինչպես նաև հայկական կողմի ջանքերը' Հայաստանի ներդրումային գրավչությունը առավել ներկայանալի դարձնելու գործում:

Հանդիպմանը քննարկվել են նաև հարկային ոլորտի բարեփոխումներին, հակամենաշնորհային աղաքականությանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter