HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Հայաստանի միջազգային պահուստները նվազել են, պետպարտքն՝ աճել

ՀՀ միջազգային համախառն պահուստներն այս տարվա փետրվարի վերջի դրությամբ կազմել են ավելի քան 1,68 մլրդ դոլար։ Մեկ ամսում դրանք պակասել են 59,5 մլն դոլարով կամ 3,4%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները պահուստներում կազմել են ավելի քան 1,666 մլրդ դոլար։ ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) հունվարի վերջին կազմել են 1,1 մլն դոլար։ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։

Միջազգային պահուստների հիմնական նպատակներից է պետական պարտքի սպասարկումը: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ)՝ այս փետրվարի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է ավելի քան 5,12 մլրդ դրամ։ Հունվարի համեմատ՝ այն ավելացել է մոտ 34,4 մլն դոլարով կամ 0,7%-ով։

Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ավելի քան 4,34 մլրդ դրամ, որից 3,86 մլրդ դրամը ՀՀ կառավարության պարտքն է, մնացածը՝ մոտ 480 մլն դոլարը, ՀՀ կենտրոնական բանկինը։

Իսկ երկրի ներքին պարտքը փետրվարի վերջի դրությամբ կազմել է 778,3 մլն դոլար։ 

Մեկ ամսում Հայաստանի արտաքին պարտքն աճել է 21,2 մլն դոլարով կամ 0,5%-ով, իսկ ներքինը՝ 13,1 մլն դոլարով կամ 1,7%-ով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter