HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեղադրանք է առաջադրվել երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության համար

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու պարտադիր ժամկետային զինծառայողների սպանության դեպքի առթիվ, որի շրջանակներում ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել  են սպանության հանգամանքները, առերևույթ  հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

2016 թվականի ապրիլի 6-ին N զորամասի հրետանու կրակային դիրքում մահացու հրազենային վիրավորումներով հայտնաբերվել են պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Հերմոնի Ավետիսյանը և Սուրեն Արթուրի Արամյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքի նախորդող օրը նշված զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել լեզվակռիվ, որի ժամանակ հնչեցվել են հայհոյանքներ։

Նախնական քննության տվյալներով՝  իրեն ուղղված հայհոյանքների համար վրեժխնդիր լինելու շարժառիթով նույն զորամասի մեկ այլ ժամկետային զինծառայող 2016 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը  02:30-ի սահմաններում,  իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոցներ է արձակել նախ՝ Գ.Ավետիսյանի, ապա՝  Ս.Արամյանի ուղղությամբ: Գ.Ավետիսյանը՝ կրծքավանդակի շրջանում, իսկ  Ս.Արամյանը՝ որովայնի շրջանում ստացած հրազենային մարմնական վնասվածքներից մահացել են։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ շարքային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով (երկու կամ ավելի անձանց սպանություն՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Բանակին մէջ տարեկան միջին հաշուով հայու ձեռքով սպաննուած հայ զինուորներուն թիւը կը գերազանցէ թշնամի ազերիներու գնդակէն մահացածներուն թիւը: Սա ազգային ահաւոր ողբերգութիւն է ամենածանր հետեւանքներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter