HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 2 մլրդ դրամ՝ Արցախին

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 4-13-ը 2,648 իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից փոխանցվել է ընդհանուր առմամբ  2,169,459,376 դրամ գումար՝ ներառյալ դոլարով, եվրոյով և ռուբլիով փոխանցումները: Իսկ միայն ապրիլի 13-ին փոխանցումները կազմել են 222,163,041 դրամ՝ 507 անձանց կողմից:

Արցախի կառավարությունը հիշեցնում է, որ ողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:

«Կառավարությունը, Արցախի ողջ բնակչության անունից, իր խորին շնորհակալությունն է հայտնում բոլոր նվիրատուներին՝ հավաստիացնելով, որ յուրաքանչյուր լումա էական նշանակություն է ունենալու Արցախի անվտանգության ապահովման գործում»,- ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ: 

ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Տերմինալի էջի հղումը՝ ստորև.

http://minfin-nkr.am/?section=payameria/index

Իսկ բանկային հաշվեհամարներին փոխանցումների համար նայել հետևյալ տվյալները՝

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում:

Մեկնաբանություններ (2)

Հետք
Յարգելի Արմենակ՝ այս պաշտօնական լուր մըն է Ֆինանսների նախարարութեան կողմանէ։ Մի գուցէ նկատողութիւնդ ուղղէք նախարարութեանը։ Իսկ այս խնդրին շուրջ, եւ այլ լեզուական խնդիրներուն մասին, մէկ հատ փոքր յօդուած գրէցէք, օրինակներով եւ փաստերով։
Արմենակ Եղիայեան
«Հեսք»շ-ը յամառօրէն ու անփութօրէն կը շարունակէ սխալ գրել թիւերը: Այդ նուիրատուութինը պէտք է ըլլայ 2.169.459.376 դրամ: Ամերիկեան ոճը մտած է ձեր արիւնին ու հոգիին մէջ ու չէք յաջողիր ձերբազատիլ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter