Ժայռաբեկորները միակողմանի փակել են միջպետական ավտոճանապարհը
Այսօր` ժամը 07:00-ի սահմաններում, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի 360-րդ կմ հատվածում տեղի է ունեցել ճանապարհի վերին շեպի փլուզում: Այս մասին հայտնում է Տրանսպորտի և կապի նախարարությունը: Մոտ 110 խմ ծավալի ժայռաբեկորներն ընկել են ճանապարհի երթևեկելի հատվածի վրա` միակողմանի փակելով այն:
Մեղրու ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներն այս պահին կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ, սակայն դեռևս կա փլուզման վտանգ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել