HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարույթ է ընդունվել Հանրաքվեին մասնակցող անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական գործը

Քաղաքացի Ռուբեն Ա.-ն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 9/1 տեղամասի հանձնաժողովի անդամները վերցրել են իր տեսախցիկը, իսկ ոստիկանության աշխատակիցները չեն միջամտել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվել են նյութեր, որի հիման վրա վարույթն իրականացնող անձը որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:

Այնուհետև Երևան քաղաքի դատախազը վերացրել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցել է քրեական գործ, որը ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter