HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում դեղ արտադրողների և ներկրողների հետ

Հայաստանյան դեղ արտադրող և ներկրող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ հերթական հանդիպման ժամանակ Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախ շնորհակալություն հայտնեց ղարաբաղաադրբեջանական հակամարտության գոտում քառօրյա  պատերազմի առաջին իսկ պահից իրավիճակին արագ արձագանքելու և առողջապահական համակարգի դեղորայքային առկա պաշարները համալրելու համար։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Նա ներկայացրեց, որ այդ օրերին առողջապահության նախարարությունը, անցելով  շուրջօրյա աշխատանքային ռեժիմի և սերտորեն համագործակցելով ՀՀ պաշտպանության և ԼՂՀ առողջապահության նախարարությունների հետ, բժշկական բոլոր  կազմակերպություններին ապահովել է անհրաժեշտ պարագաներով, դեղերով, արյան բաղադրիչներով, նեղ մասնագիտական ներուժով։

Երկուստեք կարևորվեց այդ աշխատանքների, ինչպես նաև արյունատվության գործընթացների համակարգումը նախարարության կողմից։

Այնուհետև շարունակվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծի համատեղ քննարկումը։ Ներկայացված հարցերի շուրջ որոշակի փոխհամաձայնություններ ձեռք բերվեցին։

Նախարարը կարևորեց, որ մեր դեղարտադրողները զգալի առաջընթաց են արձանագրել`  դեղերի ընդհանուր շուկայում մոտ կրկնակի անգամ մեծացնելով հայկական արտադրության դեղերի ծավալը և հասցնելով մոտ 14 տոկոսի, միաժամանակ մեծացնելով արտահանման ծավալները։

«Այս ոլորտը մեզ համար ոչ միայն գերակա, այլև ռազմավարական նշանակություն ունի»,-ասաց Արմեն Մուրադյանը` ընդգծելով դեղ արտադրողներին խրախուսելու կարևորությունը։ Ընդգծեց, որ պատրաստ է դեղ արտադրողներին և ներկրողներին հետաքրքրող սկզբունքային բոլոր հարցերի քննարկմանը, սակայն ընդունվող որոշումները չեն կարող լինել ի հաշիվ դեղերի որակի և անվտանգության։   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter