HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտոնեական անփութություն կատարելու դեպքով հարուցվել է քրեական գործ

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը հայտնել է, որ հիշյալ դատարանի դատավճռով 2 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Հովհաննես Ա.-ի մասով դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել պատիժը կրելուց խուսափող Հովհաննես Ա.-ի նկատմամբ հետախուզում հայտարարելու և դատավճռի կատարումն ապահովելու ուղղությամբ:

Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter