HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանաբնակ հայի պատասխանը ԼՂՀ փոխվարչապետին

Ռուսաստանաբնակ հայերով մանթրաշ ենք, պարո՛ն Աղաբեկյան, մանթրա՛շ ենք

«ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որն ունի շուրջ 4000 հավանող, օրերս պարբերաբար անդրադառնում է ԼՂՀ կառավարության՝ Արցախի սպառազինության համար բացված հատուկ հաշվեհամարին՝ չմոռանալով քամահրանքով հիշել ռուսաստանաբնակ հայերին։

Մեջբերեմ նրա գրառումներից մեկը․ «Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով), հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք), բայց չեմ կարծում, որ ձեզ խանգարում են, ձեր ձեռքը բռնում են ու չեն թողնում, որ դուք մասնակցեց Արցախի կառավարության նախաձեռնությանը: Արցախի կառավարության կոչին Ռուսաստանի Դաշնությունից արձագանքել է դեռ 30 մարդ: Ձեզ չեն հասկանա հայրենիքում, Ռուսաստանում ապրող արցախցիներ՝ ձեզ չեն հասկանում Արցախում․․․»։

Գրառման տակ, որպես ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացի, թողել էի մեկնաբանություն, փոքր-ինչ հավատալով, որ էջի պատասխանատուն կանդրադառնա դրան․ «Իսկ գումարայինից բացի, ռուսաստանաբնակ հայերի կողմից տրամադրված այլ կարգի օգնությունների մասին որևէ տեղեկություն հնարավո՞ր է ստանալ։ Շատերն են խոսում, թե այս կամ այն տեխնիկայով օգնել են, ուզում եմ հասկանալ ինֆորմացիան հրապարակման ենթակա չէ, թե՞ խոսքի ու գործի սահմանը լղոզված է»։

Մեկնաբանությունս, իհարկե, որևէ պատասխան չստացավ։ Գրում եմ` իհարկե, քանի որ շատերի համար ասես օրինաչափություն է դարձել մեղադրանք ներկայացնել այս կամ այն կողմին՝ անտեսելով դիմացինի պատասխանը։

Մանթրաշ ենք․․․

Պարոն Աղաբեկյան, «Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր» (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով) այս տողով ի՞նչ եք ցանկացել ասել։ Չլինի՞ թե Դուք ՌԴ-ում բնակվող հայերի այլ թվաքանակ ունեք, որը շատ ավելի մեծ է և հայաստանյան իշխանությանը «գլուխ գովելու» առիթ է տալիս։  

«Հասկանում եմ, որ չեք ըմբոստանում, չեք խոսում (մանթրաշ եք)․․․»։ Երևի՛, գիտեք, երևի՛ մանթրաշ ենք, պարոն Աղաբեկյան։ Բայց մանթրաշ ենք ոչ թե այստեղի հայերի պահվածքից, այլ Ձեր կողմից սեփական գերանն անտեսելուց և ուրիշի աչքի փուշը մատնացույց անելուց։ Մանթրաշ ենք, որ այդ 2-2,5 մլն հայերին բերանի ծամոն ու մատի փաթաթան դարձրած ՀՀ և ՌԴ ղեկավարությունը ոնց ուզում «լոճում» ու «փաթաթում է»։ Մանթրաշ ենք, որ ապրում ենք մի երկրում, որի ղեկավարն ի լուր աշխարհի հարցականի տակ է դնում իր գործընկեր մեկ ուրիշի՝ հայերի նախագահ լինելը։ Մանթրաշ ենք, որ հայրենի երկրի ղեկավարությունն էլ չգիտի, թե ինչպես իր ունեցվածքը թաքցնի, բայց խոսի 1980-ականների զենքով կռվելու մասին։ Մանթրաշ ենք, որ հայրենի երկրում օրվա հացի խնդիր չի կարողանում լուծել Հայաստանի Հանրապետության բնակչության մեկ երրորդը։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության 2014թ․ նոյեմբերի տվյալներով՝ 967 հազար մարդ։ Մանթրաշ ենք, որ 1994թ․ զինադադարից ի վեր ՀՀ և ԼՂՀ իշխանություններն Արցախը չվերածեցին ամեն հայի երազած հայրենիքի, այլ հայտարարեցին, թե «Աղդամն իրենց հայրենիքը չէ»։ Մանթրաշ ենք, որ, նման պայմաններից փախչելով, այդ 2 մլն հայը բնակություն է հաստատել մի երկրում, որտեղ օրը ցերեկով ոստիկանության աշխատակիցը կարող է քաղաքացու փաստաթղթերը ստուգել, ապա ստուգակետում նրան ենթարկել սեռական բռնության։ Մանթրաշ ենք, որ հայրենի իշխանություններն ու ազգաբնակչությունը դեռ չեն հասկացել, որ ՌԴ-ն այն երկիրը չէ, որտեղ հարցերը լուծվում են ցույցերի միջոցով։ ՌԴ-ն այն երկիրն է, որտեղ սեփական իշխանության հայացքներին հակասելիս, լավագույն դեպքում, քեզ յոթը պորտով երկրից կվտարեն։ Մանթրաշ ենք, որ անգամ դրանից հետո Ձեր՝ հեգնանքով շպրտված 2 մլն հայը, չի իմանա՝ ուր գնա։ Որովհետև ինքը երկու իշխանությունների արանքում չլվելուց զզվել է։

Ինչու՞ է «ՌԴ-ից գումարային հանգանակությունն ուշանում» կամ տեղ հասնում տեխնիկայի տեսքով

Ի պատասխան Ձեր գրառման, որով ամեն օր նշում եք, թե ՌԴ քանի քաղաքացի է հանգանակություն կատարել՝ պատասխանեմ։ Ես և իմ նման ռուսաստանաբնակ ՀՀ այլ քաղաքացիներ որևէ շղթայի օղակ ենք կազմում։ Մենք արդեն իսկ կատարել ենք մեր հանգանակությունը, սակայն անիմաստ է իմ և ինձ պես շատերի անունները ցուցակներում փնտրելը՝ չեք գտնի։ Կգտնեք որևէ կազմակերպության կամ, գուցե, անհատի անուն, ով հաշվեհամարին փոխանցած կլինի մի քանի հարյուր հազար կամ մի քանի միլիոն ռուբլի, բայց Ձեր մտքով չի էլ անցնի, որ այդ գումարը փոքր հանգանակություններից է ձևավորվել։ Գրում եմ փոքր, բայց այն շատերի ամսական աշխատավարձն է, մեկի աշխատավարձի մեկ վեցերորդն է, մյուսի՝ մեկ երրորդը։ Ըստ խոսակցությունների՝ այստեղ՝ Մոսկվայում, շատ ու շատ մարդիկ հայերից պարտադրաբար գումարներ են հավաքում՝ Արցախ ուղարկելու նպատակով։ Ոչ մեկը չի կարող ասել, թե այդ գումարն ում անունից կգա, ինչի տեսքով կգա, կամ ընդհանրապես կգա, թե ոչ, քանի որ ՌԴ-ն ո՛չ ԱՄՆ-ն է, ո՛չ էլ եվրոպական որևէ երկիր, այլ հետխորհրդային պետություն է, որը ժառանգել է ԽՍՀՄ-ին հատուկ անհամար «հեղինակություններ»։ Իսկ հանգանակություն կատարողների մի մասն էլ խոսում է տեխնիկայով աջակցության մասին․ նրանց մամուլն արդեն իսկ անդրադարձել է։ Միայն չասեք, թե իրենց ուղարկած գումարով Դուք ինքներդ կգնեիք, քանի որ մարդիկ վստահ չեն, որ իրենց ուղարկած գումարից կատարված գնումը չի իրականացվի խնամի-ծանոթ-բարեկամ տարբերակով՝ աստղաբաշխական գներով և գումարի մի մասը գրպանելով։

Փոխեք կոչի հասցեատիրոջը կամ «ռուսաստանաբնակ հային կհասկանա՛ն հայրենիքում»

Հայ զինվորն Արցախի ամեն միլիմետրի համար պատրաստ է կյանքը զոհել, բայց ուզում է վստահ լինել, որ իր կյանքի գնով պահպանվածը չի տրվի ջրի գնով կամ աթոռը պահպանելու նախապայմանի գնով։

Ռուսաստանաբնակ հայերը հնարավոր ամեն ինչով օգնել ու շարունակում են օգնել հայաստանաբնակ իրենց բարեկամներին, այսօր՝ նաև հայ զինվորին։ Պարզապես, աջ ձեռքը միշտ չէ, որ գիտի, թե ձախն ինչ է անում։ Իսկ եթե արագ, ամփոփ և գործուն արդյունք եք ուզում, ապա Ձեր կոչը սխալ հասցեատիրոջ եք ուղղել։ Դիմեք ՀՀ իշխանությանը, որի ունեցվածքի մասին հրապարակումները բազմիցս շրջանառվել են մամուլում, որոնց տների շքեղությունն ուղիղ  համեմատական է ՀՀ-ում առկա աղքատությանը, որոնց սպասարկող մեքենաների առատությամբ երկաթյա պատնեշ կարելի է կազմել ԼՂՀ ողջ սահմանին։ Կոչով դիմեք նրանց ու գուցե իսկապես գտնեք լսարան, որը կհասկանա, որ Հայաստանը «փոքր երկիր է» և իրենց ունեցածները ոչ թե շքեղություն, այլ սանձարձակություն են, իսկ ռուսաստանաբնակ հայությունը, որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում Արցախյան ազատամարտի մասնակիցները, զոհված ազատամարտիկների սերունդներն ու բարեկամները, ադրբեջանական ոճրագործություններից մի կերպ փրկվածները՝ Արցախին օգնելու տարբերակներ կգտնի, քանի որ իր մաշկի վրա է զգացել անցած օրերի, և կրկին բոլորիս դուռը թակած արհավիրքը։ Ռուսաստանաբնակ հայությունն այդ տարբերակը կգտնի, մնում է միայն կողմնորոշվել՝ որից խնայել՝ որին օգնելու համար։ Իսկ Ձեր պատկերացրած հարուստների երկրում ևս մարդիկ օրվա հացի խնդիր չեն կարողանում լուծել, պարզապես շարունակում են բնակվել, քանի որ այստեղ որևէ բան ունենալու հավանականությունը փոքր-ինչ ավելի մեծ է։

Վերջաբանի փոխարեն կարող եմ առաջարկել քրքրել համացանցը և գտնել Արցախում առաջին կամավորների գրանցման կադրերը։ Գտեք գունավոր տեսագրությունը և համեմատեք՝ կադրում կարմիր անձնագրերն են շատ, թե՝ կապույտները։

Հանգանակությամբ՝

Արմինե Կարեյան»

Մեկնաբանություններ (55)

HAY
Սահմանի կանգնած զինվորը ապագա չունի երկրում, իրա ընտանիքը ապահոված չի, հացի խնդիրը զոռով են լուծում,հենա զոհված ՄԵՑ ՀԱՅ ՏՂԵՐՔԻ ընտանեկան վիճակը այդ ամենի ապացույցն է․․․ Պայմաններ ստեղշեք հայը չարտագաղթի մնա ու պայքարի իր հողի ջրի երկր համար
Արամ
// Հրթիռային համազարկային համակարգեր // ․ Հիմա յուրաքանչյուր հայաստանցի արդեն գիտի թե ինչ բան է «Սմերչ», «Սոնցեպյոկ»...։ Բազմազանության համար վերցնենք հրթիռային համազարկային այդ համակարգերի, ասենք, ամերիկյան, ամենաթանկ անալոգները։ Ամենատարածվածը եւ մարտի դաշտերում բազմիցս կիրառվածը M270 MLRS -ն է։ Գինը 4 մլն դոլար եւ եթե դրանցից մի 20 հատ ունենայինք, շատ լավ կլիներ։ Այդ «լավ լինելու» զինը 80 միլիոն դոլար է:
Արամ
// Հակատանկային համակարգեր // ․ Աշխարհի ամենաթանկ ու արդիական հակատանկային համակարգը համարվում է ամերիկյան «Ջեվելինը»։ Սա մոտ 20 կիլոգրամ քաշ ունեցող, հեշտությամբ տեղափոխվող զենք է: Հրթիռներից յուրաքանչյուրը արժե 100 հազար դոլար, իսկ մեկնարկային-նշանառության սարքը՝ 130 հազար դոլար։ 10 կրակոցից առնվազն 6-ը խոցում է թիրախը՝ տանկը։ 100 հատ ադրբեջանական տանկ կործանելու համար անհրաժեշտ է մի 160 հատ հրթիռ եւ մի 30 հատ մեկնարկային-նշանառության սարք։ Այդ հաճույքի համար անհրաժեշտ է 20 միլիոն դոլար։
Արամ
// Անօդաչու թռչող սարքեր // Բարձրանանք օդ։ Անօդաչու թռչող սարքերի՝ «դրոնների» համաշխարհային շուկայում բացարձակ առաջատարը Իսրայելն է։ Աշխարհում վաճառվող մարտական «դրոնների» ավելի քան 40 տոկոսը իսրայելական արտադրության են։ Գները տատանվում են մի քանի տասնյակ հազար դոլարից մինչեւ միլիոնավոր դոլարների, կախված նշանակությունից։ Զենք չկրող, բայց հետախուզություն եւ թիրախավորող «ղրոնների» գները 80-ից մինչեւ 300 հազար դոլար են։ Անօդաչու սարքեր արտադրվում են նաեւ Հայաստանում՝ «Կռունկ» անունով, որոնք հրաշալի արդյունքներ են ցույց տալիս։ Բայց այս դեպքում եւս բազմազանության համար
Արամ
Ստացվեց, որ վերը նշված թանկ ու արդիական օտարերկրյա արտադրության տեխնիկայով մեր բանակը զինելու համար անհրաժեշտ է ընհամենը 220 միլիոն դոլար։ Հիմա համեմատենք։ ՀՀ Կենտրոնական բանկը Դիլիջանում կառուցեց ուսումնական կենտրոն, որի վրա ծախսվեց ուղիղ 153 միլիոն դոլար։ Նույն Դիլիջանում, Պարզ լիճ տանող ճանապարհին Պետեկամուտների կոմիտեն կառուցում է իր «ուսումնական» կենտրոնը, որի վրա արդեն ծախսվել Է 70 միլիոն դոլար։ Այս երկու կառույցների վրա ընդհանուր առմամբ ծախսվել Է 220 միլիոն դոլար։ Համեմատեցի՞ք։ Ստացվում է, որ այդ գերճոխ «ուսումնական» կենտրոնների վրա ծախսած 220 միլիոն դոլարը եթե ուղղեինք բանակի համար վերը նշված քանակությամբ զինատեսակները գնելու վրա, ապա տեխնիկական առավելությանը կանցներ մեր բանակին: Իսկ սա նշանակում է, որ նմանատիպ ճոխ օբյեկտներ կառուցելու վրա փող ծախսողները ապահովում են Ադրբեջանի առավելությունը ռազմական տեխնիկայի հարցում»:
David
Շատ լավ ու դիպուկ է շարադրված: Այդ փոխվարչապետին հարցրեք, թե իր ընտանիքից ո՞վ կա առաջին գծում և որքա՞ն է նրա անկեղծության չափը: Ինքը ՊՆ փոխնախարար է եղել և տեղյակ ու մասնակից է եղել բանակի թալանին: Այսօր բացի Արկադի Տեր- Թադեվոսյանից Հայաստանում մի սովորական գեներալ չեք գնտի, որ օլիգարխներից ետ մնա: Սպառազինության պակասի հիսուն տոկոսը հայկական Բանակում տիրող կոռուպցիայի ու թալանի արդյունք է: Մյուս հիսուն տոկոսն էլ կարելի էր ունենալ, եթե այս սուղ պայմաններում պենտագոնին իր շքեղությամբ գերազանցող ՊՆ համալիրը շինելու փոխարեն արդիական զենք գնեյին:
HAY
Պ․Աղաբեկըան և ԸՆԿԵՐՆԵՐ իմաստը պառզ է․ 94թ․ մինչ այսօր միթե հնարավոր չէր ՉԼԱՓԵԼ այլի միքիչել հատկացնել բանակին ժողովրդին չեվոր ժողովրդի ծոցից ծնված զինվորն է պահպանում ՕԼԻԳԱՐՂՆԵՐԻ ՈՒՆԵՑՎԱԾՔԸ , ԲԱ ԷՏ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ ՉԵՆ ՄՏԱՑԵԼ ՈՐ ԳԱԼՈՒԱ ԷՍ ՕՐԸ․․․․․ սրան-նրան եք մեղադրում ինքներդ ՁԵԶ մեղադրեք հերիքա ծծեք ժողովրդի արյունը․․․․․․ 2 միլիոն ՀԱՅԻ ՆԵՆՑ ԱՐԵՑԻՔ ԹՈՂՆԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՀԻՄԱԵԼ ՆՐԱՆՑ ԵՔ ՄԵՂԱԴՐՈՒՄ ԱՄՈԹԱ ԱՄՈԹ մուրալով հարց չի լուծվում
Ruzanna
Բա խի՞ չես խոսում Արթուր Աղաբեկյան, մանթրա՞շ ես...եթե մեր իշխանավորներին հատուկ երախտամոռությամբ ու ագահությամբ մոռացել ես թե արտասահմանում ապրող մեր հայությունը Հայաստանում ու Արցախում իրականացրած ամեն գործում ինչքան ներդրում Է ունեցել, ուրեմն կարամ Արցախից հասնեմ տեղ ու նենց թարմացնեմ հիշողությունդ, որ հրաժարականդ գրես...անամոոոոոոթ:
HAY
Ինչու այնպիսի պաըմաններ չստեղծեցիք որպեսզի ՀԱՅ մարդը չգնա օտարա ափերում բախտ որոնի,այլ մնա իր երկիրը շենացնի․ Ամեն ինչ զավթել եք,մենաշնոր դարձրել, մեկը ուզւմա միքիչ գլուխ բարձրացնի գլղին տալիս եք, է մարդիկ էլ ստիպված թքում թողում գնում են , ու հիմա իրանցից ինչվոր բանեք ուզում ակնկալել՞
ԼԻԱ
Շատ ճիշտ խոսքեր են, մնում ում որ հասցեագրված է, լսեն և ընդունեն: Մենք Հայաստանում այդ հարցը բարձրաձայնում ենք, բայց լսող չկա: Իսկ ամենա վատը այն է, որ չկա մի քաղաքական գործիչ, որ կկարողանա այս ծանր իրավիճակից Հաւաստանը թասիբևվ դուրս բերել: Ամեն մեկը մտածում է իր գրպանի և իր բարեկեցության մասին :
Հայուհի
Կեցցես Արմինե:Ամոթ ապաշնորհ թալանչիներին,որոնց երեսից էսօր դրսում ենք:Սիրտս պայթելով սպասում եմ մինչև կզգամ,որ թուրքը ավելի վտանգավոր է, քան ներքին թշնամին:Ափսոս անմեղ նահատակները,հազար ափսոս:
Սյուզան
Հարգելի խնբագրություն ինչու չհրապարակեցիք իմ մեկնաբանությունը?
aram moses
Կեցցե՛ս Արմինե
Հայ մարդ
Խնդրում եմ պարզաբանել, թե ինչու չի հրապարակվում իմ մեկնաբանությունը:
Ruzanna
ժողովուրդ ջան, վատ կողմերը որ ասել ենք, լավն Էլ պիտի ասենք` հեսա մարդը (Արթուր Աղաբեկյանը) հրապարակեց ՌԴ-ից ինչ օգնություններ են ստացվել Արցախին http://www.aravot.am/2016/04/17/680961/
Սուսաննա
շատ ճիշտ է մեկնաբանում Արմինեն․․․
ՀԱՅ ԴԱՏ
Խոսքս ուղղում եմ Այս հդվածի վերաբերյալ կարծիք հայտնած ողորմելի ավետիս Սադոյանին( անունը դիտմամբ փոքրհոգատառով) հարգելիկս, աՎետիս Սադոյան՝ Չգիտեմ, թե կյանքում ում ես քծնվում, ում կենացն ես խմում, ում հետ ես սեղան նստում կամ սեղանի տակ, դա քո խնդիրն է, միայն քո։ Հիմա, եթե քո ուղեղիկին չի հասնում ինչ-որ բան հասկանալը, դա երբեք Հայ ժողովրդի ցավը չի( դու այդքան չկաս)։ Չեմ ուզում քեզ ասեմ, որ դու իրավունք չունես քո կարծիքը հայտնելու, բայց եթե դու քեզ թույլ ես տալիս Հայ ժողովրդի լավագուն Դուստրերին քո անհիմն մեկնաբանությամբ քննադատես, ուրեմն դու դրա համար հիմք պետք է ունենաս։ Քանի որ Արմինե Կարեյանը Մեծ է իր Իսկական Հայուհու կերպարով ու առաքինի ու ամբասիր վարքով, քեզնից պահանջում եմ ներողություն խնդրել։ Եթե դա չանես, ուրեմն դու ավելի կանացի ես,... ի տարբերություն քեզ, ես քո մտերիմներին ու ազգականերին չմ քննադատում, որովհետև չեմ ճանաչում։ Գուցե ձեր( փոքրատառը ճիշտ կլինի), հարազատները ունեն շպարվելու և գեղեցիկ երևալու հնարավորություն, բայց չեն կարող ունենալ բնական Հայուհու գեղեցիկ և խելոք կերպար, դրանում ոչ ոք մեղավոր չի։ ինչ վերաբերվում է Աղաբեկյանին, ասեմ, որ ձեր գնահատականը ավելին չէ, քան Արմինեի կարծիքը, որն անկեղծ ու սրտացավ է ու ավելի հայեցի ու մտահոգ։ Չեմ ուզում երկարացնեմ, ընդհամենը ասում եմ , որ քո պես ապուշները մարդկանց մասին խոսելուց նախ և առաջ պետք է մի քիչ նայեն իրենց և իրենց հարազատներին...կողքից։ Հույսով եմ, որ քո ֆիտնեսի ու վարսահարդարուհու մասնագիտությունը կպահես քեզ, կամ, որպես Հայ տղամարդ( տա աստված այդպես լինի) դենը կշպրտես։ Քանի դեռ... Հայ ես կոչվում... հույսվ եմ շատ նրբանկատուհի կլինես և կհասկանաս։
Արամ
Մեզ տարիներով ուզում են համոզել, որ արդիական զենք գնելու համար մեծ գումարներ են պետք։ Ճի՞շտ են արդյոք այդ պնդումները։ Դա հասկանալու համար մի փոքրիկ շրջայց կատարենք տարբեր զինատեսակների վիրտուալ շուկայում։
Լիաննա
Առաջարկում եմ պարոն փոխվարչապետին նույնպես գալ Ռուսաստան, լինել մանթռաշ, աշխատել ու աշխատած փողն ամբողջությամբ ուղարկել Արցախի պաշտպանությանը: Ոնց էլ չլինի, մի հոգու կգտնեն, կդնեն փոխվարչապետ, սուրբ տեղը դատարկ չի մնա:
ՍԱԹԵՆԻԿ
Ողբամ քեզ հայոց աշխարհ և հայեր, որ տարաբախտ եք դարձել ,ոչ թե ռազմակաՆտարածքից, այլ ապաշնորհ իշխանությունների անօրինականություններից ու համատարած կոռուպցիայից,վաղն էլ բողոքելու եք երեխանների ոչ հայ պահպանելու խնդրից, որ առավել բարդ է լինելու
Ավետիս Սադոյան
Avetis Sadoyan Էս ինչ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ է, Վարսահարդարի մոտից ֆիթնես կենտրոն գնալու ճանապարհին արված քոմնեթ՝ են էլ ում, Փոխվարչապետին՞՞՞՞։ Համեմատք այս երկու նկարները, ռազմի դաշտի տառապանքով, ռմբակոծությունների տակ ապրած կյանքով մարդ և Ռուսաստանում կյանքը վայլող տիկին, որ իրեն թույլ է տալիս ճիշտ քննադատությանը բարբաջանքով պատասխանել՞․․․․ Գրել որ բոլոր ռուսաստանաբնակ հայերը երկրերեսանի են, խաբեբա, մի բան մտածում են, ուրիշ բան ասում, բայց ռիսկ չունեն ցույց տալու, ՎԱԽԻՑ ուրիշի անունով են օգնություն ուղարկում․․․․․Խեղճ Ռուսաստանաբնակ երկու միլլիոն հայրենակիցներ, որ Ձեզ սա է պաշտպանում․․․․
Արամ
// Տանկեր // ․ Աշխարհում որպես շատ լավ տանկի համբավ ունի ռուսական արտադրության T-90-ը։ Շուկայական գինը 1.7 միլիոն դոլար է։ Պաշտոնական տվյալներով մենք չունենք այդ տանկից, իսկ Ադրբեջանն ունի։ Եթե մի 50 հատ T-90 լիներ, Ադրբեջանի առավելությունը էականորեն կնվազեր։ Այդ առավելությունը գրեթե չեզոքացնելու համար, ուրեմն, մեզ պետք Է 85 միլիոն դոլար։
Լիաննա
Էդ փոխվարպապետ կոչվածն ո՞վ եղավ, որ իրեն քննադատել չի կարելի, իսկի Սերժը Ռուսաստանի մարզպետների իրավունքները չունի իր երկրում, ուր մնաց մի գավառի փոխվարչապետ: Թող հենց իրա թալանածը վերադարձնի, Արմինեին էլ չկպնեք: Ֆիթնեսի է գն՞ում, թե լողի, ձեր գործը չի: Ողորմություն եք խնդրում, բարի եղեք մի քիչէլ ձեզ համեստ պահել:
Դավիթ
հարգելի hetq.am չեմ կասկածում Ձեր տրամադրած տեղեկությունների արդարացիությանն ու անկողմակալությանը, բաց կխնդրեի Ձեզ սահմանին ներկա վիճակից ելնելով կխնդրեի որ վերաբերվեք մեր ներքին , քանի որ ազերները պրոֆեսիոնալ կերպով օգտվում են Ձեր կայքից ու ոչ միայն, դրանց լուրերում hetq.am ilur.am news.am ու տենց միքանի կայքերի մեզ վարկաբեկող տեղեկություններ են։
Վահագն
Չեմ ճանաչում, նմանապէս, մի այլ ժողովուրդ, որի հայրենասիրութիւնը բովանդակութեամբ այնքա՜ն աղքատ լինէր, որպիսին է դա մեր ժողովրդի մի մասի մօտ: Հայ մարդու հայրենասիրական բառամթերքը կը բաւէ մէկին միջակ հռետոր դարձնելու: Բոց ու խանդ - որքան ուզէք, բայց ծոյլ, անպտուղ, անզոհաբերող է այդ հայրենասիրութիւնը: Եւ հենց այդ է պատճառը, որ մեզանում «հայրենասէր» համարուածն էլ վտանգի ժամանակ իր հայրենիքը թողել է կրակների մէջ եւ փախել վատօրէն:Մեկնաբանությունը...
գագիկ ջան
Ով հայ ժողովուրդ ինչի համար եք իրար հետ կժվում և վիճում օլիգարքը երկիտը թալանում է: Ամենտարի հազարավոր քաղաքացիներ թողնում, փախչում, լքում են այդ երկիրը իսկ օլիգարքը ամրացնում է թալանում է ձեզ և երկիրը: դրամները գողանում օտար երկրներում բիզնեսներ պալատներ պատրաստում: արթնացեք ձեր թշնամին օլիգարքն է ոչ թէ մենք հասարակ ժողովուրդը արթնացեք:
Արամ
․․․․․․․․Երբ 2013-ին, ձեր՝ % - խփոցիով վերընտրության ինագուրացիայի վրա մսխում էիք 25 միլիոն $, հայոց բանակի վերազինման մասին չէիք մտածո՞ւմ: Երբ ժողովրդական բանահյուսության հերոս դարձած Սաշիկը 50 տոկոս փայ է մտնում, այդ կերպ երկրից խռիկ տալով օտարերկրյա ներդրողներին՝ չեք մտածո՞ւմ, որ սա երկրի անվտանգությունը խարխլող գործելակերպ է: (Կիմա Եղիազարյան)
Հակոբ Պետրոսի Ալավերդյան
Ոչ թե ռուսաստանաբնակ հայերը, այլ Հայաստանաբնակն հայերը, ովքեր ծնվել են Ղարաբաղում և դարձել են միլիոնատեր ու միլիարդատեր, պետք է առաջինը սատարեն, ու եթե մարդ են, սատարեն ԷԱԿԱՆԱՐԵՆ:
Գայանե
Ես ուզում եմ հասկանալ, թե ինչպես պետք է ռուսաստանի կողմից չճանաչված Արցախը ռուսաստանից զենք գնի: Այս դրամահավաքը ֆիդայական միջոցառում է հիշեցնում: Հայրենասիրության դասեր պետք է կառավարության անդամներին տալ: Արդեն ժամանակն է, որ Հայաստանի եւ Արցախի կառավարությունների անդամները գնան ռուսաստաններ խոպան ու փող ուղարկեն Հայաստան, իսկ նրանց զավակներն էլ առաջնագծում ծառայեն, հերոս դառնան
Վարդան
Հրաշալի՜ հրապարակում է: Ափսոս, որ Արցախի գեներալ-փոխվարչապետի խոսքի առիթով էր և ոչ թե ՀՀ բարձրաստ. պաշտոնյաների/որոնք մկան ծակն են մտել/, բայց միևնույնն է՝ առիթը մնում է առիթ: Հիացած եմ ոչ այնքան/ոչ միայն/ տրված գնահատականներով, արված վերլուծականով, այլ ավելի շատ, սիրելի Արմինե, Ձեր մտքի ու հոգու որակներով, Ձեր սրտացավությամբ, բարձր արժանապատվությամբ: Այսօր մեր երկրի, ողջ ազգի համար օրախնդիր է հայության ներուժի/պոտենցիալի/ համախմբումը,դրա արդյունավետ օգտագործումը: Հենց Ձեր նման մարդկանց ներուժի օգտագործումը՝ ի նպաստ այն բանի, որ այս Ոգու զարթոնքը հունավորվի, պտուղներ բերի: Որ մեր երկրում իրերի դրության փոփոխության/իմա՝ իշխանության փոփոխության/ հիմքը դրվի: Որ համահայկական երազանքի Հայրենիքը, գո՜նե հեռվում նշմարվի: Առաջարկում եմ Ձեզ, սիրելի Արմինե, ծանոթանալ ,,ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ,, կայքի՝ ,,Դեպի Ժողովրդի վստահության կառավարություն,, հրապարակմանը: Հարգանքներով՝ Հայ մարդ:
Արամ
Հայաստանի թիվ 1 խնդիրն այս փուլում շատ արագ Ռուսաստանից ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերելն է: Ինչ եղանակով, ինչ ճանապարհով, ինչ մեթոդով, ինչ շանտաժով. սա գործող իշխանության խնդիրն է: «Խնդրելով» Ռուսաստանից զենք չենք ստանալու: Դրա համար պետք է աշխատել բոլորի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ոչ բարյացակամ երկրների: Բայց ժամանակ քիչ կա՝ ամիսներ, եթե ոչ՝ շաբաթներ: Իշխանության մեջ այսօր կան մարդիկ, ովքեր սա փայլուն հասկանում են, Վահե Հովհաննիսյան ԱԺ պատգամավոր, 18.04.2016
ՀԱՅ
Ոչ, երկուսն էլ ճիշտ չեն, պատերազմի մեջ գտնվող երկրի ռեսուրսները միանշանակ 100 տոկոսով պետք է ուղղվեն երկրի ապահովությանը, ոչ թե ոմանց շքեղ կյանքին: 10 մլդ յուրացնել ու մուրալ դրսի հայերից՝ արդար չէ: Իսկ տիկինը պիտի ընկալի, որ ռուսաստանում ստրկաբար ապրելը ժամանակավոր է մի օր էլ ստիպված կլինեն վերադառնալ կամ կարտաքսվեն Հայաստան: Հայաստանն է մեր երկիրը, ուր մենք կարող ենք պայմաններ թելադրել բոլոր միասին ուժ ենք, ու կարող ենք հզորանալ, կանգնել հայրենասեր հայի կողքին, ոչ թե 18 տարեկան աղքատ ընտանիքների երեխաներին սահմանին զոհել, կամ 10,000 դրամով ընտրություն կեղծել: Եկեք միանանք, ստեղծենք ու կառուցենք ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ:
Տիգրան
Չնայած ամեն ինչին, մի բան կասեմ. Հայի միակ տեղը Հայաստանն է, ով ոնց կուզի թող հասկանա կամ էլ մեկնաբանի
Ալլա
Կեցցես Արմինե ջան Կեցցես, Արմինե ջան:Շատ դիպուկ ու տեղին է: Բայց ցավոք, ՞Հասկացողին մեկ ասա, անհասկացողին՝ հազար ու մեկ.....՞ Միևնույն է, նրանց համար անձրև է գալիս...............
Գոռ
Խոսքս ուղղում եմ Էդիկ Բաղդասարյանին. դու ինչպես կմեկնաբանես այս ռուսաստանաբնակ աղջկա խոսքը (կամ արդարացումները, կամ մեղադրանքները` նայած ով ոնց է ընկալում)
HAY
4մլն ՀԱՅ օրվա հացի խնդիրը, սոված չմնալու համար թողին գնացին ռուսաստան, բա դուք չեք սատկում հմիել ուզում եք ընդեի հայերին վտարեք? Հմի ուր գնան? երեվի մոզամբիկ , պռոբլեմը դուք եք օլիգարխներ կերաք փողերը հմիել ուրիշներին եք մեղադրում։ Վերջը դստարկեցրիք ՀԱՅԱՍՏԱՆԸ
Hay
Այս ծանր օրերին շատերը այֆոն 20 առան վոր լավ ՍԵԼՖԻ անեն, շատերը առյուծի կաթ առան ու բռոնյա արած մեքենաներով պոստեր հելան, որոշները ռուսին մեղադրեց,մի մասնել փող էր հավաքում, բայց վոչմեկ չասաց որ ամենի մեղավորը ՍԵՐԺԻԿՆԱ ՈՒ ԻՐԱ ԹԱՅՖԱն։ Իրանք կերան ու ժողովրդին քցին էս օրը։ Անմեղ տղերք ղոհվեցին ու ելի նույննա լինելու եթե սենց շարունակվի։ ՈՒՇՔԻ ԵԿԵՔ ՀԱՅ ԱԶԳ ԹՇՆԱՄԻՆ ՄԵՐ ՆԵՐՍՈՒՄԱ
ԱԻԴԱ
հասկացողին՝դիպուկ հարված
Աբո
«Մեծապատիվ մուրացկաններ» ուրիշ անվանում չեմ կարող տալ սրանց նմաններին: Քոմենթներում ամեն ինչին ճիշտ պատասխանել են, ես ավելացնելու բան չունեմ, միան կասեմ, որ ձեր արարքներով թույլ մի տվեք որ մարդիկ իրեց «բերանը բացեն», թե չէ ավելի ահավոր պատասխաններ կստանաք:
Vahag
Es unem shat shat canot barecam.......vorong kapuit pasportnerov en ev nrang arden 10 15 tari andadar amen amis gumar en uxarkum Hayastan irenc tner@ . Ev aid caxsvac (Hayastanum)gumarneri nalogner@ vorong itogum mnumen Hayastanum, hastat aveli shat en gan aysor evropaic mek hogu 2000 cam 5000 evron Hamozvac em or rusastanabnak haeri tvac ogut@ mer hayrenigin geradasume aysorva evropai cam amni razovi ognutyan@.
Արամ
Սահմանին մեր անհաջողությունների պատճառը նաեւ կապված է նրա հետ, որ մեր հատուկ ծառայությունները եւ հետախուզությունը իրենց ամբողջ պոտենցիալի մեծագույն մասը ուղղում են հենց ընդդիմադիրների լրտեսման ուղղությամբ եւ ոչ թե փորձում հետախուզություն անցկացնել հակառակորդի նկատմամբ։ Եթե դա արվեր, եթե այն ամբողջ ջանքերը, եռանդը եւ ֆինանսները, որ ծախսվում են ընդդիմադիրների ապօրինի լրտեսման ուղղությամբ, ծախսվեին հակառակորդի դեմ, մենք հիմա լրիվ այլ վիճակ կունենայինք սահմաններում։ Լեւոն Զուրաբյան
Արամ
Հայաստանում իշխանությունը բռնազավթած այս խումբը, տարբեր հաշվարկներով, վաստակում է օրական 2 - 2,5 միլիոն դոլար, հետեւաբար` իշխանության մնալու յուրաքանչյուր օրը կոնկրետ նյութական շահ է ապահովում այս խմբի համար։
Արամ
«Եթե դուք այս վանքերի տեղը, որոնցով լիքն է մեր երկիրը, բերդեր շինեիք, եթե դուք սուրբ խաչերի և անոթների փոխարեն, որ սպառեցին ձեր հարստությունը, զենքեր գնեիք, եթե դուք այն անուշահոտության տեղը, որ խնկվում են մեր տաճարներում, վառոդ ծխեիք, այժմ մեր երկիրը բախտավոր կլիներ: Մեր երկիրը չէին քանդի, մեր որդիքը չէին կոտորվի, և մեր կանանց չէին հափշտակի… Վանքերից ծագեց մեր երկրի կործանումը, նրանք խլեցին մեր սիրտը և քաջությունը, նրանք ձգեցին մեզ ստրկության մեջ՝ սկսած այն օրից, երբ Տրդատը թողեց իր սուրը և թագը, վերցրեց խաչը և մտավ Մանյա այրը` ճգնելու…,»: Րաֆֆի, 150 տարի առաջ
Արամ
Մինչ մենք ազգովի փող ենք միմյանցից մուրում պետության ղեկը ստանձնած իշխանավորների պարտավորությունները իրենց փոխարեն կատարելու, մեր գրպաններից թռցրած փողերն անարգել հատում են սահմաններն ու գիրանում, ծլարձակում օֆշորային հողերում (պատմական գիտությունների դոկտոր Արտակ Մովսիսյան) 16.04.2016
Վիկի
կառավարությանն ու օլիգարխներին թափ տվեք․հեղեղի նման միլիոնները կթափվեն։
Պողոս Առաքյալ Հայկազուն
Արմինե ջան շնորհակալ դիպում խոսքի համար և ձեր անկեղծանալու համար Ռուսահայերի իրավիճակը ճիշտ նկարագրելով:Այո՛ Եղել է սարսափելի թալան ի մասնավորի Հայոց բանակում Հայաստանի հանցագործ ռեժիմը չի զբաղվել Մեր բանակի զարգացումով և արդիականացումով, բռնտիրաբար շարունակել իշխել և դատարկել Հայրենիքը:Մենք չենք կարող համախմբվել ավազակախմբի շուրջ բայց նաև պետք է հասկանալ որ Հայրենիքի կորուստը մեր բոլորի կորուստնն է:Մեր բեռը ծանր է թե պետք է պաշտպանել Հայրենիք սահմանները թե պետք է տապալել Եկեղեցագող թալանջի բռնատրաիկան ռեժիմը: (Նախկին ՀՀԿական, Պահեստի գնդապետ, մարտական խաչ Ա աստիճանի)
Մարատ
Մեր պետությունում,որ շատ գումար է գրպանվում կամ մսխվում դա փաստ է, որ շատ պաշտոնյաներ իրենց գործը լավ չեն անում՝ դա էլ է փաստ, որ ՀՀ պատմության ընթացքում կարելի էր ավելի բարեկեցիկ հայրենիք ունենալ կամ ավելի հզոր տեխնիկայով զինվել ..... Նախ ասեմ ,որ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ գուցե չեն թողնում,չեն կարողանում կամ չեն էլ ուզում, որ մեր երկիրը հզորացնեն, որ մեր անկախ պետության պատմությունը ցույց տվեց ,որ մեր ղեկավարները մուրալու դառը հակում ունեն: Բայց հայրենիքը մնումա հայրենիք, և ես կարծում եմ հարգելի ռուսաստանաբնակ հայ եղբայր, Դուք իրավունք չունեք խոսել «Ռուսաստանի Դաշնությունում ապրող 2 միլիոն հայեր» -ի (Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության տվյալներով) անունից և առավելևս քննադատել Արցախի իշխանություններին: Հայկական հարցերի շուրջ միևնույն է համախմբվողներ կլինեն , ես չլինեմ, Դուք չլինեմ , բայց կլինեն, եղբա՛յր ... Պուտինը չի ուզում, որ ուզի մեկ օրում Հայաստանը ռուսաստանաբնակ հայերով միլիոնանոց բանակ կունենա, բայց իրան ձեռ չի տալիս:
Արամ
Սրանք տարիներ շարունակ թալանել են այն հաշվարկով, որ դրսի ուժերը թույլ չեն տա պատերազմ ու կերաշխավորեն անվտանգությունը, հետևաբար իմաստ չունի լուրջ գումար ծախսել զենքերի վրա, փոխարենը կարելի է տեխնիկապես զինվել՝ ՀՀ քաղաքացիներին ֆինանսապես քերթելու համար: իսկ եթե Ադրբեջանը հարձակվի, ապա հայ զինվորի ոգին կա ու կա. «մերկ ձեռքերով» կպայքարի թշնամու հրթիռների դեմ: Հիմա այս ամենը բացահայտվել է, ու սրանք ոտուձեռ են ընկել և կեղծ թիրախներ են մատուցում: / Այս պայմաններում հայ ժողովրդի առաջ երկու ճակատ է բացվում: Այդ ճակատների դեմ հաղթանակ տանելու համար, իրոք, համախմբում է պետք: Բայց ոչ այն համախմբումը, որն առաջարկվում է իրականացնել թալանչիների ու ձախողվածների շուրջը ...................
Արամ
. ............Հայաստանում տոտալ թալան է իրականացվում, և բանակի ու սպառազինությունների արդիականացմանն ուղղված ոչինչ չի արվում: ՀՀԿ ղեկավարը երկրի անվտանգության հարցում հույսը դրել է այլոց վրա: Սկզբում նրա հույսը Արևմուտքն էր, հետո մեկ գիշերվա մեջ նա կտրուկ շրջադարձ կատարեց ու հայտնվեց Մաքսային միության «Պադվալում» կարծելով, թե ՌԴ-ն կդառնա Հայաստանի ու ԼՂՀ անվտանգության երաշխավորը, և ուրեմն, կարիք չկա մտածել բանակի արդիականացման մասին:
Արամ
․ ․․․․․․․ Պետք է հարց տալ Ս. Սարգսյանին՝ ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնել ու չի գնացել բանակի արդիականացման ճանապարհով, որպեսզի մենք անօդաչու մահաբեր սարքին և հրթիռներին դեմ չտանք մեր տղաների ոգին ու մարմինը: Ինչո՞ւ է պետական կառավարումը վերածվել թալանի, և որտե՞ղ են վերջին ութ տարիների ընթացքում Հայաստանի վերցրած վարկերը, որոնք 4 միլիարդ դոլարի չափ են: Այդ գումարներով կարելի էր այնքան անօդաչու թռչող սարք ու հրետանային միավորներ գնել, որ կարիք չլիներ զոհել մեր հերոս տղաներին: Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի քաղաքացիների աղքատացման համապատկերին ծաղկում են Ս. Սարգսյանի ու նրա ընտանիքի անդամների եկամուտերը, որոնք, ըստ տարբեր հաշվարկների, կազմում են 10 միլիարդ դոլար․․․․․․․․․․․․․․․
Eddie Arnavoudian
Հոյակապ...Շնորհակալություն Անգլիացից. էլ ավելի ուժ արմուկիդ կըէնք հոս Անգլիէրէնով։ Նեէրէցեք անճոռնի ուղղագրության հանդեպ իմ չարագործությունը։ Վարժ չեմ գրել հայերենով։
Anush
Հարգելի Արմինե, իսկ մենք՝ հայաստանաբնակներս, կարծում ենք, դուք այդտեղ ապրում եք բավական լավ ու բարեկեցիկ կյանքով... եթե ոչ, ապա ինչու՞ եք մնում ուրիշին ենթակա, տարբեր բռնությունների ենթարկվելով, Ձեզ պես գրագետ ու բանիմաց մարդը այստեղ էլ իր տեղը կգտնի, թեև դժվարությունների միջով անցնելով, բայց կկայանա, ու իր օգուտը կբերի հայրենիքին:, մեր ակտիվիստների կողքին կլինի ու կպայքարի բոլոր չարիքների ու անարդարությունների դեմ, վաղ թե ուշ կստեղծեք մեր ու ձեր պատկերացրած երկիրը, թե չե փախնելով ու հեռվից թերությունները մատնացույց անելով հարց չես լուծի.. իսկ կոչը ուղղված է ռուսաստանաբնակ հարուստ հայերին, որոնց թիվը փոքր չէ, ինչքան մեզհայտնի է: վերածվել եք գաղութի՝ բառի իսկական իմաստով...
Mary
Amen inch shat lav e asvats. Poxanak urishin meghadreq, mi hat dzer anbanu talanchi pashtonya palasnerin kulakatap areq u maqreq HAYOC ASHXARH@ ayd taptpukneric. Ayd zham ktesneq te inchqan pogh ka HAYASTANUM... Zinvori aryan vra shqegh aprum eq????
Գառնիկ Սահակյան
Կեցցե՛ս Արմինե
сусанна
мкнак Гавари Сарухан гиухиц априли 2 ин русастанум апрох 7 азгаканнеров (Սարուխան գյուղի բնակիչներ Արսեն, Արմեն, Արթուր, Արա, Արամ, Ահարոն Կատվալյանների ուղարկած տաս տոննա կարտոֆիլը և Հայկ, Հովհաննես, Հրաչ Հովհաննիսյանների ուղարկած 2,5 տոննա ալյուրը հասավ Ղարաբաղում կռվող մեր քաջ զինվորներին:)ет менак априли 2 .ДРА МАСИН ВОЧ МИ ХОСК.чашвац инчкан ел уришнерн ен ухаркел

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter