Ինչպես ողջ մնալ
Անի Գևորգյան
Հոգեբան, երաժիշտ, գիտությունների թեկնածու, արվեստաբան. այս բոլորին ապրիլի 4-ից կարելի է տեսնել «Ողջ մնալու արվեստի» ակումբի պարապմունքներին, որտեղ նրանք սովորում են վազել, ցատկել, սողալ, կրակել, խոչընդոտներ հաղթահարել, հակահարված տալ հակառակորդին ու ողջ մնալ:
Ապրիլի 2-ի առավոտից ղարաբաղաադրբեջանական սահմանին սկսված ռազմական գործողությունների ժամանակ ակումբը հայտարարեց կամավորների համար պարապմունքներ կազմակերպելու մասին: «Այս օրերին բազմաթիվ կամավորական ջոկատներ մեկնեցին առաջնագիծ, ու դեռ քիչ չեն մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում եւս պատրաստ են կանգնել սահմանին կռիվ տվող զինվորականների կողքին: Բայց կամավորականներին եւս պետք է որոշակի պատրաստություն` իրենց ներուժը ճիշտ օգտագործելու համար»,- ասում են ակումբի ներկայացուցիչները:
Ապրիլի 4-ին ակումբի հայտարարությանը արձագանքել է շուրջ 500 հոգի: Այժմ խմբեր են ձեւավորվել:
Պարապմունքներն իրականացվում են ամեն օր, օրական շուրջ 5 ժամ:
Ակումբում պատմում են, որ աղջիկների մեծ հոսք կա, ինչը իրենց համար անսպասելի է:
Կուրսը սովորաբար տեւում է տասը ամիս, սակայն այժմ այն սեղմվել է ու տեւում է 2 շաբաթ:
«Պետք է հասկանալ, որ անհրաժեշտ է մարզվել ու ուժեղ լինել»,- ասում է մարզիչներից մեկը:
Ակումբի դասընթացներին մասնակցելու համար տարիքային սահմանափակում չկա:
Անուշիկ, 20 տարեկան - «Սովորում եմ տուրիզմի ֆակուլտետում: Մայրս Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Շահումյանից եկել էր Հայաստան: Ես հիմա պարտավոր եմ պատրաստ լինել ամեն բանի»:
Մանվել 42 տարեկան, հաշմանդամ - «Կարող է մի օր դիրքեր դուրս գամ»:
Նարեկ Սարգսյան, 29 տարեկան- «Պարապում եմ, որ պատրաստ լինեմ զինվորական ծառայության»:

Շուշանիկ, 21 տարեկան- «Ապագա արվեստաբան եմ: Պարապում եմ, որ ինչ-որ բան կարողանամ անել»:
Մինաս, 25 տարեկան - «Բռնցքամարտիկ եմ: Այսօր այստեղ առաջին անգամ եմ եկել, որ պարապեմ ու հասկանամ, թե ինչով կարող եմ օգտակար լինել»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել