HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել․ ԼՂՀ ՊՆ

Ապրիլի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություններ չեն արձանագրվել: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ նախարարության՝ հակառակորդը շարունակել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 և 82 միլիմետրանոց ականանետերից ու ՀԱՆ-17 տիպի նռնականատերից խախտել կրակի դադարեցման մասին կողմերի միջև ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը: Հատկապես ինտենսիվ խախտումներ են արձանագրվել առաջնային գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա, որոնք աստիճանաբար վեր են ածվել միջադեպերի, ինչի արդյունքում եղել են նաև կորուստներ:

«ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և ձեռնարկում իրադրությանը համահունչ գործողություններ»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter