HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՊՆ-ում կայացել է կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը

Պաշտպանության նախարարության լրատվության բաժինը հայտնում է, որ ապրիլի 16-ին նախարարության վարչական համալիրում կայացավ «ՀԱՅ ՏԵՔ» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որը վարում էր հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Խորհրդի կազմում ներկայացված են  ՏՀՏ և ԲՏ ոլորտի ներկայացուցիչներ: Հոգաբարձուների խորհրդի անդամներն են.

  • ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյան
  • ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ, քհծ 2-րդ դասի պետական խորհրդական Մուրադ Իսախանյան
  • ԵրՄՄԳ ՓԲԸ տնօրեն Արսեն Թառոյան
  • «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ տնօրեն Հովիկ Մուսայելյան
  • «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյան
  • ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյան
  • Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայան
  • ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ տնօրենների խորհրդի քարտուղար Լևոն Պետրոսյան

«ՀայՏեք» կիբերանվտանգության կենտրոն հիմնադրամը նպատակ ունի ապահովել պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծումը և դրանց կիրառումը` առավել արդյունավետ օգտագործելով զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում։ Կենտրոնի գլխավոր նպատակներից է նաև ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ սերտ համագործակցությունը, ինչը կբարձրացնի պաշտպանական համակարգերի անխոցելիությունը կիբեռսպառնալիքներից:

Նախարարությունը հայտնում է, որ ելնելով իր առջև դրված խնդիրներից՝ Կենտրոնը ունի գործունեության չորս հիմնական ուղղություն.

Ուսումնական և որակավորման դեպարտամենտ

Դեպարտամենտը նույնականացնում և հավաստագրում է նախազորակոչային տարիքի երիտասարդների գիտելիքները՝ նրանցից լավագույններին պարտադիր զինվորական ծառայության ընթացքում հատուկ աշխատանքների  և բարձր տեխնոլոգիական լուծումների մշակման մեջ ներգրավելու նպատակով:

Լուծումների մշակման դեպարտամենտ

Լուծումների մշակման դեպարտամենտը զբաղվում է ՀՀ պաշտպանական համակարգում հատուկ բարձր տեխնոլոգիական նախագծերի իրականացմամբ, տեխնիկական առաջադրանքների մշակմամբ և փորձաքննությամբ:

Կիբեռանվտանգության դեպարտամենտ

Կիբեռանվտանգության դեպարտամենտը հանդես է գալիս որպես հարթակ կիբեռանվտանգության խնդիրների բացահայտման և լուծումների մշակման, ինչպես նաև մասնագետների ուսուցման և վերապատրաստման համար:

Ինկուբացիոն դեպարտամենտ

Կենտրոնի շրջանակում հիմնվել է ռազմական ինկուբատոր, որտեղ մասնավոր թիմեր և ընկերություններ իրենց գործունեությունն են ծավալում: Նրանք ներգրավվում են պաշտպանական ոլորտի խնդիրների լուծման գործում, ինչպես նաև ձեռք բերված փորձը կիրառում քաղաքացիական խնդիրների լուծումներ մշակելու համար։

Կենտրոնը սերտորեն համագործակցելու է տեխնոլոգիական ոլորտի մասնավոր ընկերությունների և ուսումնական հաստատությունների հետ՝ դրանց ներգրավելով կենտրոնի կառավարման և խնդիրների իրականացման գործընթացում։

Կենտրոնը դառնալու է ՀՀ պաշտպանության նախարարության, մասնավոր հատվածի և գիտակրթական ոլորտների միջև արդյունավետ համագործակցության առանցքային հարթակը։ 

Մեկնաբանություններ (1)

Բարեկամ
Լավ է, որ գործընթաց է սկսվել: Բայց ինձ թվում է կարելի է անհամեմաատ էֆեկտիվ արդյունք ստանալ, եթե վերանայվի ուսանող-բանակ գործընթացը: Նկատի ունեմ, պետք է ուսանղը 6 ամիս ծառայի 6 ամիս սովորի: Այս դեպքում - 1. զինվորը անհամեմատ պարաստված կլինի, 2. զինվորին կկրթի ավելի շատ ուսհիմնարկը, ինչը և կխնայի բանակի ծախսերը, և էլի կարելի է շարունակել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter