HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրադրությունն առաջնագծում մնացել է նույնը

Ապրիլի 16-ի ընթացքում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը մնացել է նույնը: Այս մասին հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը:

Որոշ հատվածներում հակառակորդը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, իսկ հյուսիսարևելյան ուղղությամբ (Մարտակերտ) կիրառել է նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):

Նախարարությունը հայտնում է նաև, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում պահպանել են կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը և պատասխան քայլերի դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter