HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիշերը առաջնագծում հանգիստ է եղել

Ապրիլի 16-ի լույս 17-ի գիշերը ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրության փոփոխություն չի արձանագրվել: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը ընդմիջումներով շարունակել է խախտել  կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված բանավոր պայմանավորվածությունը` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, իսկ հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ նաև` 60 մմ-ոց (1 արկ), 82 մմ-ոց (3 արկ) ականանետեր և ՀԱՆ-17 տիպի նռնականետ (10 արկ):

Ընդհանուր առմամբ գիշերվա ընթացքում հակառակորդը կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է շուրջ 65 անգամ:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակել են ուշադիր հետևել առաջնագծում տիրող իրավիճակին և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,- գրված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter