HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր Արագածոտնի, Լոռու, Կոտայքի մարզերի որոշ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են (թարմացվող)

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն այսօր որպես դիտորդ մասնակցում են Արագածոտն, Լոռի, Կոտայք մարզերի համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: 

Նրանք արձանագրել են հետևյալ խախտումները.

Ընտրատեղամաս 29/1
Սպիտակ, Թիվ 5 հիմնական դպրոցի շենք, Իտալական թաղամաս 176

Տեղամասում պարբերաբար հայտնվում են միևնույն թեկնածուի մի քանի վստահված անձինք, ինչպես նաև կողմնակի անձինք։

Քվեախցիկից հայտնաբերեցին դատարկ ծրար և քվեաթերթիկ, դիտորդները և վստահված անձնինք առաջարկել են մարել քվեաթերթիկը և արձանագրություն կազմել։ Սակայն հանձնաժողովի նախագահը հրաժարվել է՝ ասելով, որ ծրարն ու քվեաթերթիկը կդնեն իրենց տեղում և նորից կօգտագործեն:

Թալին, Թիվ 2 հիմնական դպրոց, Մյասնիկյան փողոց 17 շենք
Ընտրողների խմբերի փոխադրում և/կամ կուտակումներ տեղամասից դուրս
Մարդկանց և մեքենաների կուտակումներ տեղամասից դուրս՝ 50 մետր շառավղով: Առկա է տեսագրություն:

ժամը 11-ի սահմաններում մի կին ընտրող քվեախցից դուրս եկավ՝ քվեաթերթիկը բաց վիճակում և հանձնաժողովին տեղեկացրեց, որ սխալ է լրացրել, խնդրեց նոր քվեաթերթիկ տալ: Հանձնաժողովի անդամները հրաժարվեցին նոր քվեաթերթիկ կարող տալ, պատճառաբանելով, որ նման իրավունք չկա: Տեղամասում ներկա վստահված անձինք առարկեցին, որ նորը տալու իրավունք կա և հանձնաժողովը պարտավոր է նոր քվեաթերիկ տալ: Հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջև ծագած տարաձայնության և վեճի արդյունքում ընտրողը սկզբում ջնջեց իր քվեարկած քվեաթերիկի վրա, այնուհետև պատռեց այն, դրեց սեղանին և դուրս եկավ տեղամասից: Հանձնաժողովը որոշեց և նրա պատռած քվերաթերթիկը դրեց ծարարի մեջ ու գցեց քվերատուփի մեջ՝ առանց գրանցամատյանում որևէ արձանագրման:

25/1 ընտրատեղամաս

Հրազդանի 25/1 ընտրատեղամասում քվեախցից հայտնաբերվել է դատարկ ծրար: Ընտրությունները դիտարկող «Քաղաքացի դիտորդ»-ի հաղորդմամբ` հանձնաժողովի նախագահը սկզբում հրաժարվել է գրանցամատյանում արձանագրել այդ փաստը, սակայն տեղամասում ներկա վստահված անձանց և դիտորդների պահանջով հանձնաժողովը կատարել է գրառում գրանցամատյանում:

25/1 ընտրատեղամաս, 13:08

Հրազդանի 25/1 ընտրատեղամասում ընտրողների գրանցումն իրականացնող անդամը ընտրողի ստորագրության դիմաց, համապատասխան սյունակում, ստորագրում է` անհատական կնիքը դնելու փոխարեն: «Քաղաքացի դիտորդ»-ի հաղորդմամբ` դա պատճառաբանում է նրանով, որ նախորդ օրը ինքը քվեաթերթիկները և ցուցակների հակառակ կողմում ոչ թե դրոշմակնքել է, այլ ստորագրել է : Դիտորդը հանձնաժողովի նախագահի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքին, որ ԸՕ-ով պահանջվում է դնել դրոշմակնիքը:

Մանրամասները՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter