HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու զինծառայող հրազենային վիրավորում է ստացել

Կրակի դադարեցման պայմանավորվածությունը կրկին խախտվել է

Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: ԼՂՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղությամբ կիրառել է նաև 82 մմ-ոց ականանետ (3 արկ):
Կրակի դադարեցման բանավոր պայմանավորվածության խախտման արդյունքում արձանագրվել է երկու միջադեպ: Հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1991թ. ծնված Էրիկ Բորիսի Մաթևոսյանը և 1996թ. ծնված Ազատ Տիգրանի Բարսամյանը:
Բացի կրակային միջոցների կիրառումից ադրբեջանական կողմը 01:00-ի սահմաններում արևելյան (Ակնա) ուղղությամբ ձեռնարկել է շուրջ 20 հոգուց բաղկացած դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձ, որը ղարաբաղյան ուժերի կողմից ժամանակին հայտնաբերվել և հետ է շպրտվել:

Մեկնաբանություններ (1)

Արամ
Հայաստանի իշխանությունների թիվ 1 խնդիրն այս փուլում շատ արագ Ռուսաստանից ժամանակակից զենք-զինամթերք ձեռք բերելն է: Ինչ եղանակով, ինչ ճանապարհով, ինչ մեթոդով, ինչ շանտաժով. սա գործող իշխանության խնդիրն է: «Խնդրելով» Ռուսաստանից զենք չենք ստանալու: Դրա համար պետք է աշխատել բոլորի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի հետ ոչ բարյացակամ երկրների: Բայց ժամանակ քիչ կա՝ ամիսներ, եթե ոչ՝ շաբաթներ: Իշխանության մեջ այսօր կան մարդիկ, ովքեր սա փայլուն հասկանում են, Վահե Հովհաննիսյան ԱԺ պատգամավոր, 18.04.2016

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter