Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Ապրիլի 18-21-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ ապրիլի 22-ին շրջանների մեծ մասում սպասվում են անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, 22-ին՝ ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-20-ը կբարձրանա 2-3 աստիճանով, 22-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով: Երևանում ապրիլի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 22-ին սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում‵ 18-20 մ/վրկ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել