Հրադադարի խախտման 9 միջադեպ՝ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում
Ապրիլի 17-ի լույս 18-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ: ՀՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ:
«ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- հայտնում է ՊՆ-ն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել