Արամ Դանիելյանը վերընտրվել է Հրազդանի քաղաքապետ
Հրազդան քաղաքում երեկ տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթող է ճանաչվել գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը: ԿԸՀ տվյալներով՝ նա հավաքել է 12 510 ձայն: Նրա մրցակից, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի օգտին քվեարկել է 10 267 ընտրող, իսկ «Ազգային համաձայնություն»-ը ներկայացնող Արթուր Միսակյանի օգտին՝ 1237 ընտրող:
Ընդհանուր առմամբ` Հրազդանում 44 320 ընտրողից համայնքապետի ընտրությանը մասնակցել է 24 861 ընտրող:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել