HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ բյուրոն որոշում է ընդունել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներ չանցկացնել

ԵԽԽՎ ղեկավար կոմիտեն՝ բյուրոն, որոշել է ԼՂ հակամարտության ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ քննարկումներ չանցկացնել: Այս մասին լրագրողներին հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Հիշեցնենք, որ այս նիստի օրակարգ երեք դիմում էր ներկայացվել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներ անցկացնելու մասին՝ Ֆրանսիայից, Հայաստանից եւ Ադրբեջանից. «ԼՂ հակամարտության, բռնությունների վերջին եւ ողբերգական սրումը», «Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունները ԼՂ-ի դեմ վերջին ագրեսիայի ժամանակ», «Բռնությունների ողբերգական էսկալացիան Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի մյուս գրավված տարածքներում»:

Պատվիրակության ղեկավարը նշեց, որ նիստի ընթացքում ընդհանուր քննարկում կարող է տեղի ունենալ ղարաբաղյան թեմայի շուրջ: Հայկական պատվիրակությունը լավ է պատրաստվել Ադրբեջանի ագրեսիայի մասին հնարավորինս շատ տեղեկություններ տարածելու համար: «Մենք համակարգված աշխատանք ենք տանելու ԵԽԽՎ-ում, քաղաքական կոմիտեներում՝ Ադրբեջանի ագրեսիայի եւ հանցագործության մասին մանրամասն փաստեր ներկայացնելով»,- ասաց Նաղդալյանը:

Նա ընդգծեց նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ աշխատանքի կարեւորությունը Ադրբեջանի՝ իբրեւ մարդկության դեմ գործած հանցագործությունների եւ մարդու իրավունքների միջազգային նորմերի խախտումների հեղինակի ներկայացնելու գործում: Նման քրտնաջան աշխատանքը, Հերմինե Նաղդալյանի խոսքով, հնարավորություն կտա քաղաքական գնահատական տալ Ադրբեջանի հանցագործություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter