HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ նախագահը Հերմինե Նաղդալյանի հետ հանդիպում է խնդրել

Հայկական կողմին հայտնի է ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի ադրբեջանամետ դիրքորոշման մասին: Այս մասին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Հերմինե Նաղդալյանը: «Նա ոչ օբյեկտիվ անձնավորություն է, եւ դա արտահայտվում է նրա գործողություններում եւ հայտարարություններում: Նրա կողմնապահ վերաբերմունքի դրսեւորումն էր վերջին հայտարարությունը Ղարաբաղի հարցի վերաբերյալ, որը դժգոհության ալիք բարձրացրեց ոչ միայն Հայաստանում, այլեւ բազմաթիվ այլ երկրներում եւ ԵԽԽՎ լայն շրջանակներում»,- ասաց Հ. Նաղդալյանը:

Այդուհանդերձ, պատվիրակության ղեկավարը նշեց, որ այժմ Ագրամունտը ԵԽԽՎ նախագահն է, եւ հայկական պատվիրակությունը նրա հետ աշխատելու որեւէ միջոց պետք է գտնի:

«Ես այսօր հանդիպելու եմ Ագրամունտի հետ նրա խնդրանքով, եւ, ըստ ամենայնի, կքննարկենք նաեւ այդ հարցերը»,- ընդգծեց Նաղդալյանը: Մեկնաբանելով ԵԽԽՎ նստաշրջանից առաջ ավանդաբար անցկացվող մամուլի ասուլիսը չեղյալ համարելը՝ Հ. Նաղդալյանը ենթադրություն արեց, որ դրա պատճառ կարող են լինել անհայտ անձնական դրդապատճառները:

Օկսանա Մուսայելյան

Ստրասբուրգ

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter