HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵԽԽՎ նախագահը կոչ է արել ապահովել ղարաբաղյան հակամարտության դեէսկալացիան

ԵԽԽՎ նախագահ, իսպանացի խորհրդարանական Պեդրո Ագրամունտը այսօր մեկնարկած ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի իր բացման խոսքում դատապարտեց ԼՂ-ում տեղի ունեցած բռնությունները եւ ցավակցություն հայտնեց մարդկային կորուստների առնչությամբ:

«Կրակը դադարեցնելու վերաբերյալ միջազգային հանրության հստակ կոչերի շնորհիվ փխրուն հրադադար հաստատվեց: Ես դարձյալ համոզմունք եմ հայտնում, որ երկու կողմերը պետք է ապահովեն ղարաբաղյան հակամարտության դեէսկալացիան, բռնությունը վերացնելու անհրաժեշտությունը եւ հարգեն կրակի դադարեցմանա համաձայնությունը»,- նշեց ԵԽԽՎ նախագահը:

Նա ավելացրեց, որ միշտ «լիակատար աջակցություն է հայտնել ԵԽ անդամ 47 երկրների տարածքային ամբողջականությանը եւ կոչ է արել պաշպանել միջազգային իրավունքը»:

«Միջազգային իրավունքը իրավական հիմք է տալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը պետք է կատարեն ԵԽ անդամության ժամանակ իրենց ստանձնած պարտավորությունները եւ քաաքական կամք դրսեւորեն հակամարտության խաղաղ կարգավորման համար»,- ընդգծեց Ագրամունտը :

Նա համոզմուք հայտնեց, որ չնայած ԵԽ-ն ղարաբաղյան հակամարտության լուծման անմիջական մանդատ չունի, սակայն խորհրդարանական դիվանագիտությունը կարող է օգնել դիրքորոշումների մերձեցմանը:

«Իբրեւ ընտրված ներկայացուցիչներ մենք չենք կարող թույլ տալ, որ միմյանց հետ չխոսենք, մենք պետք է կամուրջներ կառուցենք: Մենք պետք է օգնենք վստահության վերականգնմանը, որն անհրաժեշտ է ցանկացած կոնֆլիկտի լուրջ քննարկման համար: Ես այուհետ էլ կշարունակեմ զբաղվել այս հարցով՝ իբրեւ իմ օրակարգի առաջնահերթ հարց: Միեւնույն ժամանակ ուզում եմ ընդգծել, որ իբրեւ խորհրդարանականներ մենք պետք է օրինակ ցույց տանք մեր քաղաքացիներին եւ մեր քննարկումներում զերծ մնանք բորբոքված հռետորաբանությունից, որը, դժբախտաբար, երբեմն տեղ ունի: Մենք պետք է առավելագույնս զգույշ ելույթ ունենանք եւ խուսափենք անձնական հարձակումներից: Մեր վեհաժողովը ժողովրդավարության տունն է եւ մենք պետք է համապատասխանենք այդ բարձր չափանիշներին եւ մեր քաղաքացիների ակնկալիքներին»,- եզրափակեց Ագրամունտը:

Օկսանա Մուսայելյան

Ստրասբուրգ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter