HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում տեղի կունենա բողոքի երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

Ապրիլի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հանրապետության հրապարակից դեպի ԱԳՆ, ապա՝ ՌԴ դեսպանատուն տեղի կունենա բողոքի երթ՝ հայազգի բարերար Լևոն Հայրապետյանի շուրջ ստեղծված իրավիճակի առիթով: Կազմակերպիչը «Ազատություն Լևոն Հայրապետյանին» քաղաքացիական նախաձեռնությունն է:

Մոսկվայի դատարանն օրերս Լեւոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման։ Նա երկրորդ կարգի հաշմանդամ է, չորս ինֆարկտ և երկու ինսուլտ է տարել, տառապում է քաղցկեղով, ուրոլոգիական խնդիրներ ունի:

«Այս օրերին, երբ Արցախը առավել քան կարիքն ունի իր բարերարի, դժբախտ պատահականությամբ նա կալանավորվում է: Ամբողջ հայ ժողովուրդը պահանջում է ամեն կերպ ազատ արձակել բարերարին: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, պահանջում ենք արտաքին գերատեսչությունից անհապաղ կապ հաստատել իրենց ՌԴ գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը: ՌԴ իշխանություններից էլ պահանջում ենք դրսևորել առավելագույն օբյեկտիվություն և մարդասիրություն, վերանայել կալանքի պայմանները, հաշվի առնել հանրային արձագանքները և օբյեկտիվ վերաքննությամբ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին կամ էապես մեղմել սահմանված պատիժը»,- ասվում է նախաձեռնող խմբի հայտարարության մեջ»,- նշված է նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ (1)

Artsakh is free
http://www.petitions247.com/free_levon_hayrapetyan

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter