HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետբյուջե է մուտքագրվել 3.1 մլն դրամ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 11-15.04.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 730.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 10 որոշում և հաշվարկվել 409.5 հազ.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված  վնաս: Այս տեղեկությունները տրամադրել է Բնապահպաության նախարարության լրատվական ծառայությունը: Ստորեւ՝ նախարարության պատրաստած տեղեկանքը:

 Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու  տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 130.5 հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ բաժնի հայտնաբերած  ապօրինի հատված ծառերի համար  ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 207.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս: Հարուցվել է վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Շիրակի տարածքային բաժնի հայտնաբերած առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար    Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում: 

Արմավիրի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դրամի  վարչական տուգանքի  որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 72.0 հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Ապօրինի որսի իրականացման համար 

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան  ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների համար  3  ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:   Առգրավված 25.2կգ կենդանի  խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել  Սևանա լիճ:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից ստուգայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Երևանի տարածքային բաժնի կողմից  շրջայցերի ընթացքում առգրավվել է 14.0կգ /31 հատ/  <<սիգ>> տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից  հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 3.1մլն.դրամ:

Մեկնաբանություններ (1)

Արման Ստեփանյան
Իմ կարծիքով բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը միակ նախարարն է, ով կատարում է ստանձնած ոլորտի բարեփոխումների գործընթացը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter