
Դեղերի շրջանառությունը Հայաստանում․ որտեղի՞ց ենք ներկրում և ու՞ր արտահանում (ինֆոգրաֆիկա)
Հայաստանում դեղերի շուկան բազմազան է․ դեղերը ներկրվում են հիմնականում եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից և արտահանում մեծամասամբ ԱՊՀ երկրներ և Վրաստան։
«Հետք»-ն ուսումնասիրել է վերջին 5 տարվա դեղերի շրջանառությունը տեղական շուկայում։
Մասնավորապես ՝ 2011-2015թթ․ Հայաստան ներկրվող դեղերի ծավալը մոտ 3 անգամ ավելացել է, իսկ մինչև 2014թ․ Հայաստանը, որ դեղ արտադրող երկիր չէ, ավելի շատ արտահանել է դեղորայք, քան ներկրել ։
Արտահանման ծավալները ևս 2,4 անգամ աճել են։ Թեև արտահանվող դեղորայքը ծավալային առումով ներկրվողից շատ է եղել, սակայն գնային առումով զգալիորեն զիջել է։ Ընդհանուր առմամբ՝ 2011-2015թթ․ ներկրվել է 208 264 մլն ՀՀ դրամի դեղորայք, իսկ արտահանվել ՝ 14 098 մլն ՀՀ դրամի։
Դեղորայքի և՛ արտահամամբ և ներկրումով Հայաստանում ընդամենը 3 դեղագործական կազմակերպություն է զբաղվում․ դրանք են «ՎագաՖարմ» , «Ռիխտեր Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ն և «Ֆարմատեք»-ը: 3 կազմակերպությունն էլ , հարկային ծառայության տվյալներով, մտնում են 2015թ․ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 78-րդ, 142-րդ և 298-րդ տեղերը:
Մաքսատուրքերը
ԵՏՄ տարածքից Հայաստան դեղերի ներկրման համար մաքսատուրքեր սահմանված չեն. 3002 և 3004 ապրանքային դիրքերում դասակարդվող դեղերը ընդգրկված են 4-րդ հավելվածում, որոնց համար մինչև 2019-2020թթ․ ընկած ժամանակահատվածում (ըստ տեսակների) կիրառվում է մաքսատուրքի 0 % դրույքաչափ
Երրորդ երկրներից դեղերի ներկրման դեպքում, մաքսատուրքերի դրույքաչափերը սահմանված են ԵՏՄ մաքսատուրքերի միասնական դրույքաչափերով, որը տատանվում է 3-8 % շրջակայքում:,
Մեկնաբանել