HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Բախշյանը՝ քաղաքապետարանի պաշտոնյաների գործելաոճի մասին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Երևանի «Օղակաձև»  և «Հաղթանակ» զբոսայգիների մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք նույնությամբ։

«Երեկ  քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, որը վարում էր փոխքաղաքապետ պարոն Արեյանը, թ.56 և թ.57  հսկողականների վերաբերյալ Կենտրոն և  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ղեկավարները խրոխտ ձայնով շատ կարճ զեկուցեցին այն մասին, որ «Օղակաձև»  և «Հաղթանակ» զբոսայգիներում իրականացվել են մաքրման, խնամքի և այլ բարեկարգման աշխատանքներ: Երկու զբոսայգիների  վիճակը մեր քաղաքացիները լավ գիտեն,  վիճակն անմխիթար է:

Պարոն Արեյանը նաև խստորեն հանձնարարեց ասֆալտապատման գործն իրականացնող գործընկերություններից պահանջել փողոցների ասֆալտի վնասված տեղերը մեկ-մեկ բացել, ասֆալտը վերականգնել  ու նոր անցնել հաջորդին: Այնինչ, Տիգրան Մեծի պողոտան  այսօր ծայրից  ծայր  ծակված էր, իսկ այդ ծակերը ոչ ոք չէր լցնում:

Չեմ հասկանում, երբ փոխքաղաքապետը հանձնարարում և խստորեն պահանջում է գործողություն, որը  չի կատարվում այն էլ քանիերորդ անգամ, այսինքն այն լսող չկա, ինչո՞ւ քաղաքապետարանը այդ   կազմակերպությունների նկատմամբ սթափեցնող քայլ չի անում:

Իհարկե, Երևանի քաղաքապետարանի անհետևողական  գործունեությունը  պետական կառավարման օղակում միակը չէ, կառավարման բոլոր օղակներում այս նույն վիճակն է, կարծես ձևի համար  են խիստ-խիստ ու բարկացած տոնով  հանձնարարում՝ նախապես իմանալով, որ իրենց ենթակաները այդ հանձնարարականը չկատարելու համար հազար ու մի պատճառ ունեն:

Հրապարակում եմ այդ զբոսայգիների որոշ հատվածների այսօրվա լուսանկարները, որոնք հակառակի  մասին են  վկայում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter