HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում դեղատան վրա. կասկածյալը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Աջափնյակ վարչական շրջանում գործող դեղատներից մեկի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է:

2016 թվականի ապրիլի 18-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Լենինգրադյան 52 հասցեում գործող դեղատան վրա ավազակային հարձակում է տեղի ունեցել:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ 2016 թվականի ապրիլի 18-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, դիմակավորված անձը մտել է դեղատան սրահ և դանակով կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով դեղատան աշխատակցից գումար պահանջել, ապա դրամարկղից հափշտակել առկա գումարը և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ  Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:

Քրեական գործով իրականացված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հաշվառված է Ալավերդի քաղաքում, 38 տարեկան է: Վերջինս հայտնաբերվել է և ապրիլի 19-ին ձերբակալվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter