HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքի ոռոգման ցանցը պատրաստ է շահագործման

Ամեն գարուն մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող ընթացիկ աշխատանքների շրջանակում նաև կարգաբերվում են ոռոգման համակարգերը, վերացվում հնարավոր անսարքությունները:

Անհրաժեշտության դեպքում նորերով են փոխարինվում  խողովակաշարերի  առանձին հատվածներն ու փականները: Այս ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև ոռոգման այն ցանցերին, որոնց հարակից տարածքում ծառատունկ է իրականացվել ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2016 թվականին:

Միայն վերջին 4-5 տարներին մայրաքաղաքի ոռոգման համակարգն ընդլայնվել է շուրջ 85 կիլոմետրով: Այդ աշխատանքները կշարունակվեն նաև այս տարի` ընդգրկելով Դեմիրճյան-Մամիկոնյանց փողոցները: Բացի այդ, Լենինգրադյան փողոց - Իսակովի պողոտա ճանապարհահատվածի սկզբնամասում կկառուցվի լրացուցիչ պոմպակայան, ինչի շնորհիվ Իսակովի պողոտայի հարակից կանաչ տարածքները  ևս  կոռոգվեն:

2015 թվականին կառուցված և իրենց արդյունավետությունն ապացուցած 4 խորքային հորերին այս տարի կգումարվեն ևս 2-ը: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի ոռոգման համակարգն ամբողջությամբ պատրաստ է  շահագործման:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter