HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արդարադատության նախարարն աշխատանքային այցով Բուլղարիայում է

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիա՝ մասնակցելու «Դատական համակարգի անկախության և անկողմնակալության ամրապնդումը որպես նախապայման Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում օրենքի գերակայության համար» խորագրով բարձրաստիճան համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: 

Վերջինի նպատակը Եվրոպայի խորհրդի և նրա անդամ պետությունների միջև երկխոսությունը խթանելու հնարավորության ստեղծումն է՝ ուղղված անկախ և անկողմնակալ դատական համակարգի ապահովմանը:

Համաժողովին մասնակցում են աշխարհի տարբեր երկրների մոտ երկու հարյուր պատվիրակներ՝ արդարադատության նախարարներ, դատական համակարգի բարձրաստիճան անդամներ, ինչպես նաև ԵԽ կառույցների և միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter