HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԼՂՀ խորհրդարանի խոսնակը շնորհակալական նամակ է ուղարկել բասկ գործընկերոջը

Ապրիլի 20-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհակալական նամակ է ուղարկել Բասկերի երկրի խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինին՝ ապրիլի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ ս.թ. ապրիլի 14-ին միաձայն ընդունված հռչակագրի առթիվ:

«Այս հռչակագիրը չափազանց կարևոր է Արցախի ժողովրդի համար: Սա ոչ միայն քաղաքական փաստաթուղթ է, որը կոչ է անում  զինադադարի անհապաղ վերականգնման ու ամրապնդման  և, միանշանակ, սատարում է բանակցությունների ու ժողովրդի կամարտահայտության միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլ նաև շատ կարևոր ուղերձ է, որ մենք միայնակ չենք՝ խաղաղ, անվտանգ և ժողովրդավար ապագայի համար մեր պայքարում, և չնայած մեզ բաժանում են հազարավոր կիլոմետրեր, այնուամենայնիվ,  մենք միավորված ենք նույն տեսլականի և նույն արժեքների շուրջ»,- ասված է Աշոտ Ղուլյանի շնորհակալական նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter