HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարդասիրական օգնության երկրորդ շարասյունը ԱԻՆ-ից ուղևորվեց Արցախ

Ապրիլի 20-ին մարդասիրական պաշարով բեռնված 2-րդ ավտոշարասյունը` կազմված 4 բեռնատար մեքենաներից, ՀՀ ԱԻ նախարարությունից ուղևորվեց Արցախ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է համագործակցությունը Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստ անհատ քաղաքացիների ու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Էջմիածնի հայորդաց տունն Արցախին նվիրաբերել է 36 արկղ սննդամթերք: ՌԴ ՊՆ N21 Քանաքեռի ռուսական դպրոցի աշակերտների կողմից հավաքագրվել է 2 արկղ հիգիենայի պարագաներ և հագուստ, Հայ-հունական պետական քոլեջի սաների կողմից` սննդամթերք: Արցախին մարդասիրական օգնության շրջանակներում 7000 միավոր բախիլ և բժշկական դիմակ է հատկացրել «Եվրոֆարմ» ընկերությունը: «Բոլտն» ընկերությունն արցախահայերի համար հավաքագրել է 6 արկղ հիգիենայի պարագաներ:

ԼՂՀ-ին մարդասիրական մեծ աջակցություն է ցուցաբերել «Ռուսաստանի հայերի միություն» համառուսական հասարակական կազմակերպության Կրասնոդարի երկրամասի տարածքային միավորումը` նվիրաբերելով սառնարաններ (Арь морозильный F400S- 300кг, Ларь морозильный F500S-200кг)` 5 միավոր          

ներքնաշոր` 6 տոպրակ     

սննդամթերք` 1 արկղ           

մակարոն` 78 պարկ

ընտանեկան օգնություն` 11 արկղ   

շաքարավազ` 22 պարկ (50 կգ-անոց)          

ձավար` 1 պարկ       

ալյուր` 212 պարկ       

հագուստ` 38 տոպրակ         

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter