HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օմբուդսմենը Լեւոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից: 

Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության եւ հսկողության կարիք ունի, եւ դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության եւ կյանքի համար:

Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լեւոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու եւ վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter