HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաստանի վարչապետ. «Վրաստանը կարող է բանակցությունների վայր լինել»

«Հակամարտության էսկալացիայից անմիջապես հետո ես հանդես եկա կոնֆլիկտի խաղաղ լուծման մասին մի շարք հայտարարություններով»,- այս մասին hetq.am-ին ասաց Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Մենք իսկապես անչափ հետաքրքրված ենք Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ: Այդ հակամարտությունը սպառնում է տարածաշրջանի անվտանգությանը, եւ մենք գիտակցում ենք, թե որքան կարեւոր է խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է վարչապետը: Ապա հավելել է, որ վրացական կողմը իբրեւ ներդրում խաղաղության եւ վստահության միջոցների հաստատման գործում կարող է առաջարկել Վրաստանը որպես խաղաղ բանակցությունների վայր. «Մենք ուրախ ենք, որ ներկա պահին դեէսկալացիա է, եւ շատ հուսով ենք, որ հակամարտությունը խաղաղ լուծում կունենա»:

Օկսանա Մուսայելյան
Ստրասբուրգ

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter