ԱԳ նախարարն ընդունել է Չինաստանի դեսպանին
Ապրիլի 20-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլունին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցեր: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը:
Անդրադարձ կատարվեց Չինաստանի հետ Եվրասիական տնտեսական միության և իր անդամ պետությունների փոխգործակցության հնարավոր զարգացման և տվյալ ձևաչափի իրավա-պայմանագրային հիմքի ձևավորման հարցերին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել